ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի դեսպանին

17:26 25.01.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները:

Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում Բանգլադեշում առկա հետաքրքրության և այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու դեսպանի պատրաստակամությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում ներկայում իրականացվող բարեփոխումները: Բարձրագույն կրթության միջազգայնացման համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է օտարերկրյա ուսանողների ներգրավման, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շարժունության ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման բաղադրիչները:

Կողմերը ներկայացրել են իրենց երկրների բուհերում օտարերկրյա ուսանողների համար նախատեսված իրավակարգավորումները, մասնագիտությունների առաջնահերթությունները և այլ խնդիրների վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության որակի ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արտերկրում հայկական մշակութային ժառանգության կարևոր նմուշ հանդիսացող Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու պահպանման, վերականգնման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Ողջունելով Բանգլադեշի կառավարության այդ նախաձեռնությունը՝ մշակութային ժառանգության պահպանման՝ պետությունների հանձնառության շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին համապատասխան հայտի ներկայացման գործընթացում և դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իր հսկողության ներքո հայտնված հազարավոր հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը: Կողմերը քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP