Շիմպանզեները կարողանում են իրար գիտելիքներ փոխանցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+20.09 oC

Շիմպանզեները կարողանում են իրար գիտելիքներ փոխանցել

21:55 30.01.2022

Շիմպանզեները բացի առօրեական աշխատանքի գործիքներն օգտագործելուց, այդ մասին գիտելիքները փոխանցում են իրար,- այս եզրակացության են եկել մարդաբանները: Հետaզոտության արդյունքները  հրապարակել է Nature ամսագիրը:

«Մասնավորապես, մենք ցույց ենք տվել, որ շիմպանզեների և մարդկանց մշակութային և տեխնոլոգիական էվոլյուցիան հիմնականում նման է: Սա խոսում է այն մասին, որ նոր տեխնոլոգիաների մասին գիտելիքներ փոխանցելու ունակությունը կարող էր ունենալ մարդկանց և այս պրիմատների ընդհանուր նախահայրը»,- ասում է հետազոտությանը մասնակցած Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Քեթլեն Կոփսը:

Մարդու տարբերակիչ հատկանիշներից մեկը ավանդաբար համարվում է այն, որ մեր տեսակին բնորոշ է ոչ միայն կենսաբանական, այլև տեխնոլոգիական և մշակութային էվոլյուցիան։ Այս բառի ներքո գիտնականները հասկանում են մարդկանց՝ նոր գործիքներ հորինելու ունակությունը և դրանց ստեղծման և օգտագործման հմտությունները այլ անհատներին փոխանցելու կարողությունը: Վերջին տարիներին այդ տեսությունը որոշակի փոխվել է, քանի որ այդպիսի ունակություն նկատվել է նաև որոշ թռչունների մոտ:

Մասնավորապես, դեռևս 2018 թվականին թռչնաբանները պարզեցին, որ Նոր Կալեդոնիայի ագռավները այլ ագռավների օրինակով  կարողանում են սովորել,  պատրաստել նոր գործիքներ, բարելավել դրանց աշխատանքը։ Կոփսը և նրա գործընկերներն ապացուցեցին, որ Արևմտյան Աֆրիկայի լեռնային շրջաններում՝ հարավային Գվինեայի Մոն Նիմբա պահպանության տարածքում ապրող վայրի շիմպանզեները ևս նման ունակություն ունեն: Գիտնականները  մի քանի տասնամյակ շարունակ հետևել են այս կապիկների կյանքին և փոխազդեցություններին:

Մարդաբանները վերջերս արտասովոր փորձ են անցկացրել։ Նրանք  փորձել են պարզել՝ արդյոք շիմպանզեները կարող են ինքնուրույն տիրապետել ընկույզները կոտրելու համար քարե գործիքներ օգտագործելու պարզ տեխնիկային: Նման կերպ գիտնականները փորձել են ստուգել՝ արդյոք կապիկները կարող են նման գիտելիքներ փոխանցել այլ շիմպանզեներին, թե դրանք յուրացնում են միայն ինքնաբուխ։

Գիտափորձի պայմաններին համապատասխան Մոն Նիմբեի տարածքում շրջելիս գիտնականներն իրենց հետ տարել են ոչ միայն իրենց գործիքներն, այլև քարեր, ընկույզներ և արմավենու տարբեր ծառերի պտուղներ։ Երբ նրանք հանդիպել են մի խումբ պրիմատների, մարդաբանները նստել են գետնին և կապիկներին ցույց տվել գործիքներ, ճեղքված և ամբողջական ընկույզներ և արմավենու պտուղներ:

Դրանից հետո գիտնականները հեռացել են՝ գետնին թողնելով գործիքներ ու ընկույզներ, և սկսել են հետևել կապիկների վարքագծին։ Այս դիտարկումները ցույց են տվել, որ շիմպանզեների պրիմատները երբեք չեն սկսել քարեր օգտագործել ընկույզները կոտրելու համար, եթե նախկինում չեն տեսել, որ մարդ կամ այլ կապիկ օգտագործում է նման գործիքներ:

Նման դիտարկումները, ըստ Կոփսի և նրա գործընկերների, խոսում են շիմպանզեների միջև նյութական մշակույթի գոյության օգտին և կասկածի տակ են դնում այդ պրիմատների կողմից գործիքների բացառապես ինքնաբուխ մշակման տեսությունը: Վայրի շիմպանզեների տարբեր խմբերում գործիքների տեսքի էվոլյուցիայի հետագա դիտարկումները կօգնեն վերջնականապես հաստատել այս հայտնագործությունը, եզրակացրել են գիտնականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP