Մի երկու դրվագ Քարդաշյան-Ուեսթ չդադարող հակամարտությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+18.09 oC

Մի երկու դրվագ Քարդաշյան-Ուեսթ չդադարող հակամարտությունից

22:25 30.01.2022

Ռեփեր Քանյե Ուեսթի և նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի միջև հակամարտությունը շարունակվում է: Ուեսթը մի հարցազրույցում սպառնացել է Քիմին, որ իր ու երեխաների շփմանը խոչընդոտելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

«Նրանք կարող են մասնակցել շոուների, կատակել լրատվամիջոցներում, կարող են լուրեր տարածել իմ սիրային հարաբերությունների մասին, արգելափակել իմ գործարքները։ Բայց ես ուղիղ կասեմ՝ պետք չէ ինձանից խլել երեխաներին։ Ես կգործեմ օրենքի սահմաններում»,- հայտարարել է Ուեսթը։ Իսկ առիթն այն է, որ դստեր Չիկագոյի ծննդյան տոնին Քարդաշյանը չէր հրավիրել հորը և անգամ չէր ասել ծննդյան միջոցառման անցկացման վայրը: Այդ  մասին Ուեսթն իմացել էր Քայլի Ջենների սիրելիից՝ ռեփեր Թրևիս Սքոթից։

« Ինձ  անվտանգության աշխատակիցները ներս չէին թողնում, թեև ես ասում էի, որ Չիկագոյի հայրն եմ։ Շնորհակալություն Թրևիսին, որ ինձ օգնեց ընտանիքիս կողքին լինել այդ օրը»,-պատմել  է Ուեսթը։

Ի դեպ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրեցյալի՝ Փիթ Դևիդսոնի ընկերները  հայտնել են, որ կատակերգուն հավելյալ անվտանգություն է վարձել։ Պատճառը Քանյե Ուեսթի երգն է, որում նա խոստացել է հումորիստի «կաշին քերթել» ։

«Փիթը չի անհանգստանում Քանյեի համար, նրան վախեցնում են ռեփերի  երկրպագուները: Նրանք կարող են լսել այդ  կոչը և գործի անցնել»,- ասել են Դևիդսոնի ընկերները։

Քանյե Ուեսթը դեռևս Քիմ Քարդաշյանից ամուսնալուծության բարդ գործընթացի մեջ է:  Նախկին կինը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել անցյալ տարվա փետրվարին, զույգը շարունակում է սկանդալներ հրահրել: Վերջերս «My Life Was Never Easy» երգում Ուեսթն անուղղակի ակնարկել է, որ կցանկանար հաշիվներ մաքրել Քարդաշյանի սիրելիի հետ։

«Աստված փրկեց ինձ այդ դժբախտ պատահարից միայն նրա համար, որ ես կարողանամ ոտքով հարվածել Փիթ Դևիդսոնի հետույքին»,- երգել է Ուեսթը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP