19:00 25.01.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ:
Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ խորհրդարանը մեկ ամիս առաջ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող մեծածավալ փոփոխություններ: Նրա խոսքրով՝ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում նաև ընդդիմադիր պատգամավորների առաջարկով որոշում է կայացվել կազմակերպել հանրային լսումներ՝ ավելի առարկայական քննարկելու դպրոցում առկա խնդիրները, լսելու նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի առաջարկությունները և դիտողությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է հանրակրթության ոլորտում բարեփոխումների մասով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին: Ժաննա Անդրեասյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ հիմնավորելով դպրոցական գիտելիքների ոչ արդյունավետ իրացման հանգամանքը թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական առարկաների մասով:
Ըստ զեկուցողի՝ հանրակրթության բովանդակության փոփոխությունները լիովին արդարացված են նաև գնահատման կարգի փոփոխության մասով. նախատեսվում է չեղարկել անբավարար գնահատականի շեմը, աջակցել հավելյալ կրթությանը, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել ու սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որը հաճախ դառնում է «կյանքի ու մահվան» հարց սովորողի, իսկ ավելի հաճախ՝ ծնողի համար:
Փոխնախարարի խոսքերով՝ մանկավարժների համալրման խնդիր կա. այսօր արդեն տարեկան կտրվածքով ուսուցչի 700 հաստիք թափուր է մնում և չի լրացվում:
Անդրադարձ է եղել վերապատրաստման ու ուսուցչի մասնագիտական զարգացման խնդիրներին՝ նշելով, որ մասնագիտական զարգացման առանձին մոտեցում է անհրաժեշտ սկսնակ ուսուցիչների համար:
Փոխնախարարն անդրադարձել է հանրակրթության բովանդակության փոփոխություններին՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը փորձարկվում է Տավուշի մարզում: Գիտելիքը հմտության և կարողության վերածելու, ինչպես նաև դաստիարակության խնդիր լուծելու հարց է դրվելու դպրոցի առջև:
Հաջորդը՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման քաղաքականության փոփոխությունն է, ուսուցչի մասնագիտական դաշտի ընդլայնումն ու փոխկապակցումը վարձատրության համակարգին: Ուսուցիչն ատեստավորման գործընթաց անցնելու հնարավորություն է ստանալու, որի արդյունքում փոխվելու է ուսուցչի դրույքաչափը:
«Մենք գնալու ենք ատեստավորման կարգի փոփոխությունների: Հաշվարկներն արդեն արված են, որ մենք կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վերապատրաստումներն իրականացվելու են՝ ըստ մասնագիտական կարիքի: Ուսուցիչների համար ընդլայնվելու են տարակարգից օգտվելու հնարավորությունները:
Ներառական կրթության ֆինանսավորման տրամաբանությունն է փոխվում. առաջարկվում է հրաժարվել կրթության բարձրացված չափաքանակով ֆինանսավորումից և անցում կատարել նպատակային ֆինանսավորմանը:
Հաջորդ ուղղությունը հանրակրթության կառավարման համակարգի փոփոխությանն է վերաբերում: Առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները, դպրոցում ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում, որը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք և կառույցները:
Փոխվելու է դպրոցի գործադիր մարմնի ընտրության եղանակը: Գործող տնօրենների հավաստագրման գործընթացը փոխարինվելու է ատեստավորմամբ, որի հիմքում զարգացման ծրագրերի կատարողականն է լինելու:
Լսումների մասնակիցներն անդրադարձել են հանրակրթության ժամանակակից մարտահրավերների ու օրենսդրական բարեփոխումների կանխատեսվող ազդեցությանը: Նրանք հիմնականում ողջունել են ոլորտում իրականացվող փոփոխությունները, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու դիտարկումները:
Մանկավարժի մոտիվացման հարցում արժևորվել է ուսուցչի աշխատավարձի բարձրացումը: Ընդգծվել է դպրոցների միջև սերտ համագործակցության կարևորությունը: Անթույլատրելի է համարվել տնօրենների՝ կուսակցական գործունեությամբ զբաղվելը, առաջարկ է եղել նաև վերանայել տնօրենի՝ պարտադիր մանկավարժական կրթություն ունենալու դրույթը: Կարծիք է հնչել, որ վարչատնտեսական կառավարման առաջարկվող նոր մոդելը չի գործելու, ավելին՝ այն խնդիրներ է առաջացնելու համակարգում:
Բարձրացվել են նաև խնդիրներ՝ կապված ներառական կրթության իրականացման, դպրոցներում համապատասխան մասնագետների համալրման, լաբորատորիաների և այլ գույքային հագեցվածության հետ:
Ամփոփիչ խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հնչած թե՛ քննադատության և թե՛ առաջարկների համար: Նա նշել է, որ լսումներից հետո նախարարությունը կկազմակերպի քննարկում՝ անդրադառնալու բարձրացված դիտարկումներին՝ նպատակ ունենալով ավելի բարելավել նախագիծը: «Փոփոխությունը կարևոր է, բայց անհրաժեշտ է, որ նախաձեռնությունը լինի հնարավորինս լավ մշակված, որակյալ և քննարկված»,- ընդգծել է փոխնախարարը:
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...