«Դահուկային սպորտի ֆեդերացիայի անցած տարի տված դահուկները արդեն մաշվել էին և այստեղ բերելու իմաստ չկար». լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

«Դահուկային սպորտի ֆեդերացիայի անցած տարի տված դահուկները արդեն մաշվել էին և այստեղ բերելու իմաստ չկար». լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյան

17:03 14.02.2018

Հարավային Կորեայի Փհենչան քաղաքում Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել:

SHANTNEWS-ի հետ զրույցում լեռնադահուկորդը նշեց, որ առաջին օրը մարզումների ժամանակ նա նկատել է, որ իր դահուկը վնասված է, իսկ հաջորդ մարզումի ժամանակ այն լրիվ կոտրվել է.

«Դրանք իմ ընկերոջ դահուկներն էին, և ես դրանցով մարզվում էի արդեն 4 տարի: Իսկ իմ դահուկները, որոնք անցած տարի են ինձ տվել մաշված են և դրանցով հանդես գալ կամ մարզումներ անել հնարավոր չէ: Նպատակահարմար տարբերակը այս դահուկներն էին, էն էլ սրանք էլ էստեղ ջարդվեցին: Իսկ ինչ վերաբերում է իմ մարզահագուստի հետ կապված խնդրին, ապա ասեմ, որ ֆեդերացիան իմ անունը ուշ է ուղարկել միջազգային օլմպիական կոմիտե և իմ չափսերով մարզահագուստ չեն հասցրել կարել: Իմ մարզահագուստի վրա չկա Հայաստան նշում և օլիմպիական նշանը»:

Աշոտ Կարապետյանը իր խոսքում ասաց, որ բազմիցս ֆեդերացիայում ասել է, որ իր մոտ նորմալ մարզագույք չկա: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակը ազդել է իր մարզական պատրաստվածության վրա, նա պատասխանեց, որ Հայաստանի դահուկային սպորտի հետ եղած կոնֆլիկտները, իհարկե, ազդել են, բայց նա չի ցանկանում իրենց պատճառով իրեն վատ դրսևորել Օլիմպիադայում.

«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հենց սկզբից բոլորին դահուկ տվեց, իսկ Հայաստանի առաջին համարին չտվեց՝ պատճառաբանելով, որ ես վիզայի խնդիր ունեմ: Բայց հետո ես իմ փաստաթղթերի խնդիրները լուծեցի և Օլիմպիական խաղերից դեռ երեք ամիս առաջ ասացի, որ Թուրքիա եմ մեկնում մրցաշարի ինձ դահուկ է պետք, բայց իրենք էլի չտվեցին: Հետո Իրան եմ գնացել մրցաշարի ու էլի դահուկ չեն տվել: Հիմա էլ էկա հասա էստեղ, ոնց որ էլի չեն ուզում տան»:

Լեռնադահուկորդը տեղյակ է արդեն, որ ՀԱՕԿ-ը դահուկներ է գնել և մինչև վաղը դրանք կհասնեն արդեն Փհենչան: Նա նշում է, որ այնուամենայնիվ, դժվար կլինի հարմարվել նոր դահուկներին.

«Հիմա ինձ մի քանի օր է մնացել, իսկ դահուկների համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ և շատ մարզումներ, որպեսզի հարմարվեմ դրանց: Ես էլի եմ ասում, որ չափազանց լուրջ արդյուքններ չեմ կարողանա ապահովել, և ես այստեղ չեմ եկել մեդալ նվաճելու համար: Ես դեռ 18 տարեկան եմ, և այստեղ ինձանից փորձառու 24-27 տարեկաններն են ներկայացնում մյուս երկրները: Ես ուղղակի ցանկանում եմ Օլիմպիական խաղերին մասնակցել, բարելավել իմ սեփական ցուցանիշները և իմ երկիրը պատշաճ ներկայացնեմ»:

Նշենք, որ Աշոտ Կարապետյանը Օլիմպիական խաղերում ելույթ է ունենալու փետրվարի 22-ին հատուկ ոլորավայրէջք ոճում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP