15:44 28.01.2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերին օղու և «Հյուսիսային հոսք 2»-ի մասին:
Նախօրեին Նուլանդի ճեպազրույցի ժամանակ լրագրող Մեթ Լին նշել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է մղել ամեն ինչ՝ գազ, ձիթապտղի յուղ կամ օղի։ «Օղին լավ կլիներ»,- պատասխանել է պետքարտուղարի տեղակալը։
«Լսեք, գոնե կատակելու որոշ փորձերն արդեն դրական են այս իրավիճակում, թող կատակեն, դա ավելի լավ է, քան Եվրոպայում լարվածությունը սրելը»,- մեկնաբանել է Պեսկովը։
Միաժամանակ նա պաշտպանել է Նուլանդին՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ դա ոչ թե հայտարարություն էր, այլ արձագանք լրագրողի խոսքերին։
«Ես հակված չեմ պաշտպանելու տիկին Նուլանդին, նա մեր ընկերների թվին չի պատկանում, ավելի շուտ՝ մեր մեծ քննադատներից է, բայց, այնուամենայնիվ, նա նման հայտարարություն չի արել։ Նա կատակեց լրագրողի դիտարկմանն ի պատասխան»,- ասել է մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, թե պետք չէ «էքստազի մեջ ընկնել»։
«Հյուսիսային հոսք 2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատար է, որը Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով ձգվում է դեպի Գերմանիա: Շինարարությունն ավարտվել է սեպտեմբերի 10-ին, այժմ երկու գծերն էլ գազով են լցված և ամբողջությամբ պատրաստ են շահագործման։ Գազատարը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է ավարտել օպերատոր ընկերության սերտիֆիկացումը. նոյեմբերին այն կասեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ «Հյուսիսային հոսք 2»-ը չի ստեղծել գերմանական դուստր ձեռնարկություն, որը նոր հայտ կներկայացնի։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը մշտապես սպառնում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում։ Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ իրենք ներուկրաինական հակամարտության մասնակիցների թվում չեն։ Ընդհակառակը, Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները:
Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք 2»-ին, Մոսկվան բազմիցս հորդորել է չքաղաքականացնել նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ այն զուտ կոմերցիոն բնույթ է կրում և ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլև Եվրամիությանը։
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...