23:57 06.02.2022
Մամուլը մեծ հաճույքով հրապարակում է Դաունինգ սթրիթում տեղի ունեցած երեկույթների մանրամասները: Կարանտինի, համազգային լոքդաունի և նույնիսկ սգո արարողությունների ժամանակ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ հարազատների ու ընկերների հետ հավաքներից, մինչդեռ ինքն իր ծննդյան տարեդարձը նշել է մեծաթիվ ընկերների հետ։ Ընդդիմությունը հրաժարական էր պահանջում, ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Բայց, ինչպես պարզվում է, վարչապետի ընդդիմախոսներն էլ դեմ չէին զվարճանալ՝ շրջանցելով խիստ սահմանափակումները։ Ի՞նչ պատմությունների մեջ է վարչապետն ընկել:
2020 թվականի մայիսին տեղի ունեցած տխրահռչակ երեկույթը, որի մասին հայտնի դարձավ ձմռան սկզբին, արդեն փչացրել էր Ջոնսոնի Սուրբ Ծնունդը։ Սակայն դա միակ երեկույթը չէր, ինչպես պնդում են նոր հետաքննության հեղինակները։
Կառավարության կողմից հավաքագրվում են Դաունինգ Սթրիթում կարանտինային խախտումների վերաբերյալ տվյալները։ Ավագ պետական ծառայող Սյու Գրեյը հարցաքննել է Ջոնսոնին և խոստացել հրապարակել բացահայտումները փետրվարի սկզբին: Այսպես կոչված «Գրեյի արձանագրության» մի մասն արդեն հայտնվել է մամուլում։
Այդ լուրերն ամենաքննարկվողն էին։ Ջոնսոնի արկածների մասին մամուլում տիրող աղմուկը նույնիսկ խլացրել էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ամբողջ թագավորությունն արդեն գիտեր, որ վարչապետի նստավայրում լոքդաունի ժամանակ այնքան են խմել, որ նույնիսկ գինու համար հատուկ սառնարան են բերել ամենշաբաթյա «հարբած ուրբաթների» համար։ Daily Mirror թերթը հրապարակել է այդ սառնարանի լուսանկարը՝ մանրամասնելով, որ դրանում կա 34 շիշ ալկոհոլ։
Մեկ այլ հրատարակություն՝ The Telegraph-ը, հունվարի վերջին հաղորդում էր Դաունինգ Սթրիթում տեղի ունեցած ևս մի տհաճ միջադեպի մասին: Պարզվում է, որ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից անմիջապես առաջ, Ջոնսոնի աշխատակիցները մի ամբողջ ճամպրուկ ալկոհոլ են բերել նստավայր՝ անմիջապես խմելու։ Վարչապետի խոսնակը շտապել է ասել. «Ցավալի է, որ դա տեղի է ունեցել համազգային սգո ժամանակ։ Դաունինգ սթրիթը ներողություն է խնդրում թագավորական պալատից»։
Բայց խնջույքը, ամենայն հավանականությամբ, ինքնաբուխ չի եղել։ Քննիչները պնդում են, որ «գինարբուք-միջոցառումները» անգամ նշված են եղել Դաունինգ Սթրիթի աշխատակիցների էլեկտրոնային օրացույցներում: Նույնիսկ հստակ ժամ է եղել սահմանված՝ երեկոյան չորսից մինչև առավոտյան յոթը։
Վարչապետի նախկին ավագ խորհրդական Դոմինիկ Քամինգսը, ասել է, որ պատրաստ է երդվել, որ Ջոնսոնին զգուշացրել է ալկոհոլային խնջույքներ կազմակերպելու վտանգի մասին։ Վարչապետը դիվանագիտորեն պաշտպանվում էր. «Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում, բայց ոչ ոք չի ասել, որ այս ամենը հակասում է կանոններին»։
Մամուլը կառավարության ղեկավարին դատապարտում է առնվազն տասը «գինու ուրբաթ» կազմակերպելու համար:
Լրագրողների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ 2020 թվականի հունիսի 19-ին, երբ ամբողջ Մեծ Բրիտանիայում սկսվել էր առաջին լոքդաունը, Ջոնսոնն իր ծննդյան օրը նշել է մեծ ընկերական կազմով: Մինչդեռ հազարավոր բրիտանացիներ, նրանց թվում նաև թագուհին զոհաբերում էին իրենց հավաքույթները՝ հանուն անվտանգության: «Կանոնները կարծես թե չէին վերաբերում Ջոնսոնին», -գրում էին սոցցանցերի օգտատերերը։
Վարչապետի աշխատակազմը ստիպված է եղել խոստովանել, որ կառավարության պաշտոնյաները հավաքվել են Դաունինգ սթրիթի գրասենյակում և տոնի հերոսին դիմավորել ծննդյան տորթով։ Բայց նրանք, իբր, երկար չեն տոնել, իսկ ինքը՝ Ջոնսոնը, մնացել է այնտեղ ընդամենը տասը րոպե։
Սկանդալից անմիջապես օգտվել են հակառակորդները: «Սյու Գրեյի զեկույցը պետք է հրապարակվի որքան հնարավոր է շուտ և առանց կրճատումների: Ոչ մի խմբագրում, ոչ մի կրճատում»,- պնդում էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ սըր Քիր Սթարմերը: Իսկ Ուոթերգեյթի նմանությամբ գինու երեկույթները նա անվանել է party-gate:
Վարչապետի խոսնակը պատասխանել է՝ Գրեյի բացահայտումները կհրապարակվեն։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...