Նոր ախտանիշներով և հիվանդության բարդ ընթացքով հոսպիտալացումներ Գյումրիի հիվանդանոցներում․ սեզոնային գրիպի դեպքերը շատացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Նոր ախտանիշներով և հիվանդության բարդ ընթացքով հոսպիտալացումներ Գյումրիի հիվանդանոցներում․ սեզոնային գրիպի դեպքերը շատացել են

19:53 01.02.2022

Առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ և հիվանդանոցներ քաղաքացիների հոսքը նորից ավելացել է: Ըստ բժիշկների՝ այս անգամ սեզոնային գրիպն է պատճառը, որն ուղեկցվում է այնպիսի նոր ախտանիշներով, որոնք բնորոշ են կորոնավիրուսին և հաճախ թեստավորման անհրաժեշտություն է առաջանում: Գրիպային ախտանշաններով դիմածների մեծ մասը երեխաներ են, որոնց մոտ վիրուսի տարածումն ավելի արագ ընթացքով է։

«Վերին շնչուղիների  հիվանդություններով դիմելիությունը  պոլիկլինիկաներում վերջին շրջանում կտրուկ ավելացել է, մինչև 7-8 տարեկան երեխաների դիմելիությունն է շատացել։ Հիմնական գանգատները որովայնի ցավեր, սրտխառնոց, աղեստամոքսային տրակտի  երևույթներ, հազ, փռշտոց, գլխացավ, մարմնի ջարդվածություն»,- նշում է Գյումրիի  Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի պատասխանատու  Անահիտ Սանդրոսյանը։

«Գյումրի» ԲԿ-ում ևս գրիպի ու հարբուխի գանգատներով դիմելիությունը, հունվարի առաջին երկու շաբաթների համեմատ, կտրուկ աճել է: Թերապևտիկ բաժանմունքում շաբաթ-կիրակի օրերին ստիպված հիվանդների  դուրսգրումներ են կատարել։ Ազատ մահճակալները մեկուսարանում գտնվող հիվանդների համար են նախապատրաստում։

«Մեկուսարանը  վերջին օրերին  ու հատկապես հանգստյան օրերին բավականին ծանրաբեռնված է եղել։ Այժմ 14 մահճակալներից 12-ը զբաղված են, բոլորը նմուշառվել են, հիվանդների հետագա ուղղորդման  նպատակով սպասում ենք պատասխաններին»,- նշում է «Գյումրի» ԲԿ թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Հոսպիտալացված ու հետազոտված հիվանդների մոտ գրիպի որ տեսակն է, բժիշկները դժվարանում են նշել: Գրիպի շտամը պարզելու համար պետք է հիվանդներից նմուշառում կատարվեր, բայց պոլիկլինիկաներն ու մարզային հիվանդանոցներն լաբորատոր ախտորոշումների հնարավորություն չունեն:

Սեզոնային գրիպին բնորոշ ախտանշաններից բացի, այս անգամ վիրուսն ուղեկցվում է այնպիսի բարդություններով, որոնք բնորոշ չեն սուր շնչառական  համակարգի  ախտահարումներին: Ըստ բժիշկների՝ այդ կլինիկական նշանները երեխաների ու մեծահասակների դեպքում ունենում են տարբեր ընթացք։ Երեխաների մոտ հիմնականում արտահայտվում է սուր ականջացավերով։

Ստացիոնար բուժում ստացող  որոշ հիվանդների  մոտ ախտորոշվում է նաև թոքաբորբ, հիմնականում  կարիք է զգացվում թթվածնային սարքերի: Գրիպի ծանր ընթացքով հոսպիտալածվածների մեծ մասը գրիպի դեմ պատվաստում չի ստացել:

Պոլիկլինիկաների իմունկաբինետները կորոնավիրուսայինին զուգահեռ կատարում են սեզոնային գրիպի պատվաստումները։ Գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը  թույլատրվում է ստանալ միաժամանակ:

«Միաժամանակ երկուսն էլ իրար հետ կարելի է պատվաստվել, խնդիր չի լինի՝ ո՛չ ջերմություն, ո՛չ էլ ուրիշ բարդություն չի առաջանում, հակացուցումներ չկան։ Գրիպի դեմ պատվաստում օրական  իրականացնում ենք 10 և ավելի քաղաքացիների, իսկ երեք ամսվա կտրվածքով մոտ 700 բնակիչ արդեն պատվաստվել է»,- նշում է Գյումրիի  Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունկաբինետի բուժքույր Նելլի Ղուկասյանը։

Սեզոնային գրիպին հավասար մարզում կրկին  կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն է աճում: Մարզի երկու «Քովիդ» բուժման կենտրոնները դեռ  վերաբացելու անհրաժեշտություն մասնագետները չեն տեսնում, բայց «Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունք ընդունված հիվանդների մոտ օրական հաստատվում է 2-5 դրական դեպք, բոլոր հիվանդները ուղեգրվում են Սպիտակի «Քովիդ» բուժման կենտրոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

BACK_TO_TOP