Երևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են. ՀՀ դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Երևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են. ՀՀ դատախազություն

18:10 04.02.2022

2021թ ընթացքում հանցավորության վիճակի միտումների ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի դատախազությունում արձանագրվել է, որ մայրաքաղաքում 2021թ. եղել է բնակարանային գողության 585 դեպք, որը 3-ով նվազ է 2020թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ որոշակիորեն աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը՝ 2020թ. 22.5%-ի փոխարեն կազմելով 23.4%:

Վերլուծության արդյունքները վկայում են, որ Երևան քաղաքում բնակարանային գողությունների համար մեծամասամբ նպաստավոր պայմաններ են շարունակում լինել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում ճաղավանդակների բացակայությունը, մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի բավարար չափով լուսավորված չլինելը, տեսախցիկների, շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը:

Մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեպքերի նվազման, ինչպես նաև բացահայտման ցուցանիշների թեև դանդաղ, սակայն բարելավման առկա միտումները պայմանավորված են 2018թ.-ից ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ սկսված՝ այս բնույթի հանցագործությունների նախականխմանը, ինչպես նաև տաք հետքերով բացահայտմանը, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներով:

Մասնավորապես՝ ի սկզբանե խնդիր է դրվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ շենքերի մուտքերը կահավորել անվտանգության միջոցներով:

Այդ համատեքստում 2021թ. Երևան քաղաքի դատախազության կողմից քրեական գործերի ստուգմամբ հայտնաբերվել և 6 ցուցում է տրվել բազմաբնակարան շենքերում մուտքի դռներ և կոդավորված փականներ տեղադրելու համար միջնորդագրեր ներկայացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարան կատարված հարցմամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 2021թ. տեղադրվել է 218 մուտքի դուռ և 213 կոդավորված փական/դոմաֆոն/: Բազմաբնակարան շենքերի առկա 12.641 մուտքերից 176-ը դեռևս չունեն դուռ, իսկ 7836-ը չունեն կոդավորված փականներով դուռ: Վերջին տարիների ընթացքում տեղադրվել է 4757 կոդավորված փականներով դռներ: Հաշվի առնելով, որ նման միջոցներով համալրված շենքերում կտրուկ նվազում են բնակարանային գողությունները, ինչը դրականորեն ազդում է այս հանցատեսակով կրիմինոգեն վիճակի վրա՝ խնդիր է դրվել շարունակել ազգաբնակչության հետ բացատրական աշխատանքներով այս գործընթացի առաջմղումը:

Բացի դրանից՝ առաջնային է համարվել նաև բնակարանային գողության կատարման համար առավել թիրախային և կրիմինոգեն վայր հանդիսացող թաղամասերում, առանձնատնային հատվածներում հատկապես գիշերային ժամերին ոստիկանության ծառայությունների պարեկային հսկողության ուժեղացումը: Կարևոր ուղղություն է համարվել առավել ռիսկային համարվող գոտիներում գործունեություն ծավալող տարբեր տնտեսվարողների հետ համագործակցությունը՝ նրանց կողմից տեսախցիկներ տեղադրելու համար, ինչը կարևոր նշանակություն ունի հանցագործների տեղաշարժերի հիմնական երթուղիները հսկողության տակ պահելու և այլ բնույթի հանցագործությունների բացահայտման համար:

Ոչ երկրորդական է համարվում նաև բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հանգամանքը՝ նկատի ունենալով, որ բնակարանային գողությունների մի մասը կատարվում է հենց նշված կատեգորիայի անձանց կողմից:

Բնակարանային գողությունների բացահայտման տեսանկյունից շարունակում են խնդրահարույց մնալ դեպքի վայրի պահպանման, զննությունները հաճախ մակերեսային կատարելու, պատշաճ կրիմինալիստիկական լուսանկարահանում չիրականացնելու, վարույթն իրականացնող մարմնի կողմից հետաքննության մարմնին տրված օպերատիվ հանձնարարությունների ընդհանրականության, դեպքի վայր տանող ճանապարհներին տեսագրող սարքերի առկայությունը կամ բացակայությունը հաճախ չստուգելու հանգամանքները:

Նման բնույթի հանցագործությունների արդյունավետ քննության իրականացման, առկա թերությունները վերացնելու և չկրկնելու, անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման, անհետաձգելի գործողությունների ամբողջությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղված հանցագործությունների գործերով քննության վարչության կողմից մշակվել է հետաքննության և նախաքննության մարմինների, քննությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների համար նախատեսված ուղեցույց: Դրա գործնական կիրառումը ևս նպաստել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների բարելավմանը:

2022թ. համար մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեմ պայքարը շարունակելու է մնալ Երևան քաղաքի դատախազության առաջնայնություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

17:58 08.06.2025

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...

BACK_TO_TOP