Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից:

Աշխատաժողովի նպատակն է Միջազգային քրեական դատարանի կառուցակարգերի վերաբերյալ դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը։ Աշխատաժողովին որպես բանախոս են հանդես եկել միջազգային հեղինակավոր փորձագետներ, դատարանի ընթացակարգերը ներկայացրել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր Բեթի Հոլերը։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը իրավակիրառ մարմինների ներկայացուցիչների կարողությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության համակարգմամբ Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ։

Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև ներպետական օրենսդրության մեջ Հռոմի կանոնադրության իմպլեմենտացման, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորությանը և ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նախարարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությանը՝ արդյունավետ համագործակցության համար։

Աշխատաժողովին ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

16:07 01.08.2025

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

16:02 01.08.2025

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

Հայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...

Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրը

15:57 01.08.2025

Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրը

Ուկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

BACK_TO_TOP