08:13 25.07.2018
«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Սիրելինե՛ր ջան, բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում է եղել «Սանիտեք»-ի ղեկավարի և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ։ Առանձնացվել են աղբահանության պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող մի շարք պատճառներ, որոնց օբյեկտիվությունը պարզելու նպատակով տեղերում իրականացվել է ուսումնասիրություն (Երևան քաղաքի վարչական շրջանների մի շարք փողոցներ, Նուբարաշենի աղբավայր և աղբահանությունը կազմակերպող ընկերության վարչական տարածք):
«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը։ Ինչպես նաև պարտավորվել է հնարավորինս սեղմ ժամկետում վերանորոգել շահագործվող տեխնիկան, ավելացնել աղբամանների քանակը և ձեռք բերել նոր աղբատար մեքենաներ։
Հ.Գ. հատուկ ֆեյքերի համար. այս աշխատանքը կատարվել է ոչ աշխատանքային ժամին, առավոտյան ժամը 6-9 ընկած հատվածում, իսկ աշխատանքային ժամն սկսելուց զբաղվել ենք բնականոն մեր գործընթացով։
Սիրելի՛ համաքաղաքացիներ, օգնեք մաքուր պահենք մեր քաղաքը… »,- գրել է Դավիթ Սանասարյանը:
https://www.facebook.com/sanasaryan/posts/10216696810350853
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...