TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC

Դավիթ Սանասարյան

ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից. Սանասարյան

11:37 08.06.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ մի քանի օրից դատարանում քննելու են իր հայցադիմումը: Գրառումն ամբողջությամբ ստորև. «Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը և պարզի արդյոք կարող էր […]

̰
Ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին. Դավիթ Սանասարյանը շնորհավորել է երեխաներին

11:53 01.06.2019

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը շնորհավորել է մանուկների միջազգային օրը: «Բալիկնե՛ր ջան, ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին: Թումանյանից լավ ոչ ոք չի ասել՝ Լիներ հեռու մի անկյուն, Լիներ մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ Հաշտ ու խաղաղ մարդկություն: Շնորհավոր … Ձեզ խաղաղ ու անվտանգ երկինք եմ մաղթում. Սիրում […]

̰
Սանասարյանը որոշել է առայժմ չբողոքարկել քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժումը

20:25 22.05.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին:  «Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը, որոշել ենք. դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։ Վստահ եմ, որ […]

̰
Այս առողջացման գործընթացից հետո չենք ունենա զանգով վճիռ կատարող դատավորներ. Սանասարյան

14:58 20.05.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին վստահություն չկա ասելու` դատավորների իրենց «նախկին տերերի» կողմից ենթարկվո՞ւմ են ճնշումների կամ իրականացնո՞ւմ են պատվերներ, թե՞ ոչ: «Մենք էսպես չենք կարող շարունակել: Որպեսզի մենք նոր Հայաստանին վայել դատարան ունենանք, պետք է վարչապետի նշված կետերը իրագործվեն: Ժողովուրդը պետք է իմանա, թե դատավորները, ստանալով […]

̰
Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին շուրջ 1100 մարդ է արձագանքել. ԻՔՄ

13:59 20.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել այսօր` մայիսի 20-ի առավոտյան, ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պարզել է, թե ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Ժամը 8:40-ից  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա […]

̰
Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը․ Սանասարյանը միացավ ցուցարարներին

09:03 20.05.2019

Ցուցարարներ են հավաքվել նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ։ Ցուցարարներին է միացել նաև ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը․ «Իմ քաղաքացիական բողոքն եմ իրականացնում։ Ես կարծում եմ, որ մենք կարող էինք այս գործողություններն անել նաև հետհեղափոխական անմիջական շրջանում, բայց շանս տրվեց, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք […]

̰
Քաղաքական գործիչներն արձագանքում են Փաշինյանի կոչին

21:55 19.05.2019

Քաղաքական գործիչները, փաստաբանները արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Նրանցից ոմանք նաև դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Հայտարարություններն ու գրառումները ներկայացնում ենք ստորև։ «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյան «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների […]

̰
Կանգնեք և ավելացրեք ձեր ուժն այնքան ժամանակ, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված չէ. Դավիթ Սանասարյան

13:55 16.05.2019

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և մեջբերել Ի Ցզինի խոսքերը. «Երբ հոսող ջուրը իր ճանապարհին արգելքի է հանդիպում, այն կանգնում է, ավելացնում է ծավալն ու ուժը և հետո հոսում է նրա վրայով: Հետևեք ջրի օրինակին: Կանգնեք և ավելացրեք ձեր ՈՒԺՆ այնքան ժամանակ, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված […]

̰
Այս գործը պետք է կարճվի, ու արդարությունը պետք է հաստատվի. Դավիթ Սանասարյան

16:48 09.05.2019

ՊՎԾ պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործն այլ տարբերակ չունի, քան կարճվելը: «Օրենքը լավ գիտեմ, Սահմանադրությունը լավ գիտեմ, այնպես որ, այդ հարցով ես չեմ դիմել պարոն վարչապետին»,- մասնավորապես ասել է նա: Հարցին, թե իր ներկայիս իրավիճակով պայմանավորված ունի՞ որևէ կաշկանդվածություն՝ Դավիթ Սանասարյանն ասել է, որ անկախ ամեն ինչից՝ ինքը շարունակելու […]

̰
Վարչապետին տեղեկացրել եմ քրգործի հետ կապված իմ անմեղության մասին. Սանասարյան

18:43 08.05.2019

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցված հայտարարություններից մեկին: «Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ՝ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։ Այո´, ես վարչապետին […]

̰
Եթե իշխանության մեջ ի հայտ գան թևեր, ես այդ թևերը կկտրեմ. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին

12:12 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց հնչեց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում ներգրավված լինելու մասին: Վարչապետից հետաքրքրվեցին՝ կա՞ն ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննությունը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե իշխանության մեջ կան թևեր, որոնք փորձում են խոչընդոտներ ստեղծել: Փաշինյանին հիշեցրին՝ խոստացել էր գործի քննությանն անձամբ հետևել: […]

̰
Չի կարելի ասել, որ ՀՀ-ում իրավապահներն ինչ-որ մեկի վրա գործ են սարքել. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

23:42 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին: Նա նաև մեկնաբանել է այն շշուկները, թե իբր նա ԱԱԾ պետի ընկերն է և Դավիթ Սանասարյանի գործով Ալեն Սիմոնյանի «մատը խառն է». «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, բայց ընկերը՝ ընկերությունով, […]

̰
Որպես նախարար՝ չունեմ որևէ ընկեր, բարեկամ. ի՞նչ ցուցմունք է տվել Արսեն Թորոսյանը Դավիթ Սանասարյանի գործով

13:12 03.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հայտարարել է, թե Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք չի տվել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել: «Երբ ես նշեցի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, ամենաառանցքային բառը դեմն էր, գործով արվող իրավական պրոցեսների ընթացքում ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն, ինձ տրվող հարցերին […]

̰
Անկախ ընկերական հարաբերություններից, եթե որևէ մեկը մեր թիմից ապօրինություն է գործել, պետք է օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կրի․ Է․ Աղաջանյանը՝ Սանասարյանի գործի մասին

23:12 02.05.2019

Վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս սպասել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին, որից հետո միայն հետևություններ անել: «Հաշվի առնելով, որ գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի: Պետք է բոլորս սպասենք գործի ավարտին և, ըստ այդմ, հետևություններ անենք: Եթե որևէ մեկն ապօրինություն է գործել, […]

̰
Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել էթիկայի սահմաններից. Գոռ Աբրահամյան

18:00 30.04.2019

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Պետական վերահսկողական ծառայության պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի՝ գլխավոր դատախազի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ «Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել […]

̰
Դավիթ Սանասարյանը` իր և Արթուր Վանեցյանի հարաբերությունների մասին

16:35 30.04.2019

Ի՞նչ հարաբերություններ ունի ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին լրագրողները Սանասարյանից հետաքրքրվեցին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Սանասարյանի խոսքով՝ իր և Արթուր Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ: «Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, և որևիցե խնդիր չի եղել: Գործին չպետք է խառնվեն […]

̰
Դավիթ Սանասարյանը չի պատրաստվում դուրս գալ ՔՊ-ից

16:12 30.04.2019

ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքից հետո էլ շարունակում է պահպանել իր հարգալից վերաբերմունքը հատկապես վարչապետի նկատմամբ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց նրա ֆունկցիան չէ, խնդրում եմ՝ էդ հարցով իրեն մի դիմեք, որովհետև չի պատասխանելու»,- ասաց Սանասարյանը: […]

̰
Դավիթ Սանասարյանին հանիրավի մեղադրանք է առաջադրվել. փաստաբաններ

14:22 30.04.2019

ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ իր վստահորդին առաջադրվել է հանիրավի մեղադրանք: Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այս ամենը, որ իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, շինծու է»,- ասաց նա։ Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ հայտարարեց, որ կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի […]

̰
Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կկտրեմ. Դավիթ Սանասարյան

13:36 30.04.2019

«Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կկտրեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե երբ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից: Նրա սեղանին դրվել է նաև տեսանյութ, […]

̰
Նրանցից յուրաքանչյուրն էլ Հայաստանի նոր հանրապետությունում շանս ունի հաստատելու իր թեզի ճշմարտացիությունը. Զեյնալյանը՝ Սանասարյանի գործի մասին

13:35 29.04.2019

«Մարդն իրականացնում է իր պաշտպանությունը: Ինքն է որոշում, թե ինչպես դա իրականացնի, և ես իրավունք չունեմ իրավական գնահատական տալու։ Ձեռնպահ կմնամ նաև քաղաքական գնահատական տալուց, կսպասենք մինչև լինի դատական ակտ»,- ապրիլի 29-ին, անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ այս գործում կա վեճ, կան տարբեր կարծիքներ, և այդ կարծիքները լուծողը […]

̰
ՄԻՊ-ը զրուցել է Դավիթ Սանասարյանի հետ

13:34 29.04.2019

Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից, թե ինչ կարող է ասել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի գործի մասին: «Ես Դավիթ Սանասարյանի հետ խոսել եմ, խոսել եմ Դավիթ Սանասարյանի փաստաբանի հետ, գիտեմ, որ պատրաստվում են նաև ինձ բողոք ներկայացնել: Երբ ներկայացնի, այն ժամանակ կարող ենք խոսել»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: ՄԻՊ-ը նաև […]

̰
Ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել Դավիթ Սանասարյանը

22:00 28.04.2019

Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ի որոշմամբ: Այս մասին հայտնում է iravaban.net-ը։ Նրա լիազորություններն այժմ կասեցվել են: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): 2018 թվականի հունիսի 21-ին Դավիթ Սանասարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում ոչինչ […]

̰
Տարատեսակ հարթակներում ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա․ Դավիթ Սանասարյան

17:16 28.04.2019

«Սիրում եմ բոլորիդ» խոստովանությունը ծաղրողներին մաղթում եմ այս անկեղծ բումերանգն իրենց ուղղությամբ էլ գնա, գրել է Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա։ Էս օդը, որ ինձ եք տալիս, վստահեցնում եմ մինչև կյանքի վերջ հերիք է, վստահեցնում եմ, որ միայն […]

̰
Վանեցյանը որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվելու է դատարան. Կարեն Մեժլումյան

14:12 27.04.2019

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի  մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է: «Վանեցյանի երեկվա հարցազրույցն այն հիմնավորումն է, թե ինչու ԱԱԾ քննչականը չպետք է քննի Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործը։ Այսպես, անմեղության կանխավարկածի մասին խոսող բարձրաստիճան պաշտոնյա, ԱԱԾ տնօրեն Վանեցյանն ասում է. «այն մեղադրանքը, […]

̰
Քյարամն իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթանակների համար. Դավիթ Սանասարյանը շնորհավորել է հերոսի ծննդյան օրը

12:42 27.04.2019

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրը: «Այսօր իմ համար նախևառաջ մեր հերոս, հայ և եզդի ժողովուրդների պարծանք, Հայաստանի (Արցախը ներառյալ) համար նահատակված մեր սիրելի Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Քյարամը ՀՀ այն քաղաքացին է, ով իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթանակների համար։ […]

̰
Արգիշտի Քյարամյանը կփոխարինի Դավիթ Սանասարյանին

16:29 26.04.2019

ՀՀ վարչապետի գրության համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար է դարձել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը: Նա ժամանակավորապես կփոխարինի Դավիթ Սանասարյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արգիշտի Քյարամյանն ապրիլի 10-ին նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Երեկ՝ կառավարության հերթական նիստից հետո, հարցին` արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ […]

̰
Չխախտելով Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ բոլորին հորդորում եմ մի քիչ համբերել. Վանեցյան

14:03 26.04.2019

Չխախտելով Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ բոլորին հորդորում եմ մի քիչ համբերել: Այս մասին լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Երբ գործն ուղարկվի դատարան, այնտեղ բոլորդ, առհասարակ հանրությունը հնարավորություն կունենաք ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում: Ե՛վ լրագրողական հանրությունը, և՛ մնացած բոլորը կգնահատեն այդ ապացույցների իսկությունը: Խնդրում եմ […]

̰
Ինձ թույլ չեմ տա քրեական պրոցեսին որևէ գնահատական տալ. ՊՎԾ պետի տեղակալը` Դավիթ Սանասարյանի մասին

14:54 25.04.2019

Այսօր լրագրողները կառավարության հերթական նիստից հետո Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանին հարց ուղղեցին` արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին, տեղակալը նշեց՝ Սանասարյանը այսօր էլ է այդ կառույցի պետը: «Ես բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին և նա այսօր շարունակում է մնալ Պետական վերահսկողության […]

̰
«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում»․ Դավիթ Սանասարյան

10:04 25.04.2019

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու հարցին։ «Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։ Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է […]

̰
Նրանք իրենց պատմությունն են սրբագրում, իրենց ներկան են ապահովագրում, միջազգային անվտանգության մակարդակն են բարձրացնում․ Դավիթ Սանասարյան

23:00 24.04.2019

«Ճիշտ է, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին ի պատասխան անփոփոխ մոտեցումս ներկայացրել եմ, սակայն մի անգամ էլ ասեմ. Ցեղասպանություն իրականացնողների և նրանց արածը ժխտող Թուրքիայի իշխանությանը մեր գլխավոր պատասխանը պետք է լինի հզոր բանակով և զարգացած տնտեսությամբ ուժեղ պետություն ստեղծելը, բազմանալն ու ժողովրդագրական նշանակալի աճ ապահովելը, կրթության ու գիտության ոլորտում նոր նվաճումներ ապահովելը, իբրև օրինակելի և […]

̰
BACK_TO_TOP