18:09 07.02.2022
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր:
Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ:
Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021-ին կազմել է 70.000 դրամ:
Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Կառավարության կարծիքն օրինագծի վերաբերյալ:
Փոխնախարարի խոսքերով՝ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն՝ գործադիրը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Ռուբեն Սարգսյանը նաև նշել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, ըստ նրա, բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա: Ուստի, կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքերով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր փաթեթով, քանզի այն հակասում է մի շարք օրենքների:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին:
Հանձնաժողովը նաև հաստատել է ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2022 թվականի տարեկան ժամանակացույցը:
11:28 30.04.2025
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...