14:12 10.02.2022
Կառավարությունը հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը: Ըստ այդմ՝ ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում ևս կարգելվի
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Քանի որ թեման շատ կարևոր է, նախ եկեք արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է սպասվում առաջիկայում: Նախ՝ հունվարի 1-ից մենք արգելել ենք առևտրի կետերում, խանութներում ծխախոտի, ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը: Ընդհանրապես՝ ծխախոտի գովազդ մարդիկ չպետք է տեսնեն առևտրի կետերում և հանրային վայրերում: Մենք համոզվա՞ծ ենք, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո, իրականացվում է: Պարոն Ասոյան, ի՞նչ տեղեկություններ ունեք սրա հետ կապված»:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով. «Գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ունենա: Սկզբնական փուլում, երբ օրենքը նոր էր մտել ուժի մեջ, ունեինք թեժ գծերով ստացվող որոշ ահազանգեր: Այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցները կիրառման փուլում են դեռևս, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, լիովին ապահովված է հանձնարարականի կատարումը և օրենքի պահանջը: Նաև հատուկ նշեմ, որ բարձր տուգանքներ են նախատեսված խախտումների համար, որոնք վերաբերում են ցուցադրումից սկսած մինչև տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Եվ դա իր զսպող ազդեցությունը միանշանակ ունենալու է: Երեք տեսչական մարմիններ են ներգրավված գործընթացի վերահսկման աշխատանքներում, նաև ոստիկանությունը որոշ գործառույթներ ունի»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ բոլոր այդ տիպի նորարարական փոխարինիչների համար հարկային կարգավորումներ պետք է լինեն: «Սովորական ծխախոտի արտադրանքը ակցիզով հարկում ենք, բայց երբ ի հայտ են գալիս հեղուկով և նման եղանակներով ծխախոտի փոխարինող գործիքներ, վերջիններս նաև թեթև հարկված լինելու պատճառով հայտնվում են արտոնյալ գրավիչ պայմաններում: Մենք արդեն իսկ էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի հետ միասին օրենքի նախագիծ ենք շրջանառում և շուտով կներկայացնենք նաև հարկային մասով լրացվող առաջարկություն»,- ասել է նախարարը:
Վարչապետն ընդգծել է բոլոր այս կարգավորումների նպատակը հանրային առողջության պահպանությունն է. «Շատ կարևոր է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերում և այս ճանապարհով գնում ենք առաջ: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք Հայաստանի Հանրապետությունում և՛ ավանդական ծխախոտը, և՛ ծխախոտային փոխարինող արտադրանքները: Եվ, այո, շատ կարևոր է նաև, որ հարկային կարգավորումներով կարգավորենք այնպես, որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն և պատշաճ ձևով հարկվեն: Եվ սրա ամենակարևոր նպատակը մեր հանրային առողջության պահպանությունն է»:
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...