Օնտարիոյում բողոքի ցույցերի պատճառով արտակարգ դրություն սահմանվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Օնտարիոյում բողոքի ցույցերի պատճառով արտակարգ դրություն սահմանվեց

22:43 11.02.2022

Օնտարիո նահանգի (Կանադա) ղեկավար Դագ Ֆորդը հայտարարել է Օտտավայում և ԱՄՆ-ի հետ սահմանին բեռնատարների բողոքի ցույցերի պատճառով տարածաշրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այս մասին նա հայտարարել է CBC հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։

«Այսօր, օգտագործելով Օնտարիոյի նահանգապետի լիազորությունները, ես արտակարգ դրություն եմ հայտարարում»,- ասել է Ֆորդը։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիաներն անօրինական են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Ֆորդն ասել է, որ ցուցարարների դիրքորոշումը «իշխանությունների կողմից պարզ ու հստակ  լսվել է», և «ժամանակն է, որ նրանք գնան տուն»։ Մարզի ղեկավարը հավելել է, որ ցուցարարներն իրավունք չունեն խաթարել այլ քաղաքացիների կյանքը և խաթարել սննդի և այլ ապրանքների մատակարարման շղթաները։

Ֆորդը սպառնացել է նրանց, ովքեր չեն ենթարկվի,«շատ լուրջ հետևանքներ» կլինեն։ Ցուցարարներին սպառնացող առավելագույն պատիժը մինչև 100 հազար դոլար տուգանք է կամ մեկ տարի ազատազրկում։ Բացի այդ, բեռնատարների վարորդներին կարող են զրկել աշխատելու արտոնագրից և խլել մեքենաների համարները։ Ֆորդը նաև ասել է, որ շրջանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղակայել Օտտավայում և Վինձորում:

Բողոքի ակցիան սկսվել է Օտտավայում՝ երկրի խորհրդարանի դիմաց հունվարի 29-ին։ Ցուցարարները պահանջում են դաշնային և տարածաշրջանային իշխանություններից վերացնել բոլոր սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։ Նմանատիպ ակցիաներ անցկացվել են անցյալ շաբաթվա վերջին Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում և Վանկուվերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

14:04 30.04.2025

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

13:48 30.04.2025

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

13:40 30.04.2025

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

Պակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...

BACK_TO_TOP