19:59 12.02.2022
Բնակելի շենքի շինարարության մեկնարկից առաջ Գյումրիի քաղաքապետարանում սկսվել է հավանական շահառուների փաստագրման գործընթացը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։ Խոսքն Անի թաղամասում այս տարի կառուցվող սոցիալական բնակարանների մասին է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Մովսես Խորենացի փողոցում, նախկինում կառուցված սոցիալական բնակարանների կողքին, անավարտ շինարարության հիմքերի վրա կառուցել բազմաբնակարան 1 շենք՝ 9-12 բնակարանով։ Ծրագիրն իրականացնում է «Առք» բարեգործական հիմնադրամը։ Ի տարբերություն նախորդ երկու ծրագրերի, այս անգամ շահառուների ընտրության նոր նորմեր են սահմանվել:
Սոցիալական բնակարանների հավանական շահառուներից փաստաթղթեր ընդունել քաղաքապետարանը սկսել է 10 օր առաջ։ Այս պահին արդեն դիմողների թիվն անցնում է երեք տասնյակը։ Սոցիալական բնակարանաշինության նախորդ ծրագրի համեմատ այս անգամ շահառուների ընտրության համար որոշ չափորոշիչներ են գործում։ Կարևոր նախապայման է Գյումրիում վերջին 15 տարին հաշվառված և ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող լինելը:
«Որպես երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և ինչ-ինչ պատճառներով բնակարան չստացած ընտանիքներ ունենք մոտ մի 400, որոնք փաստաթղթերը ուշացրել են, երկրում չեն եղել, ներընտանեկան անհամաձայնություններ են ունեցել, իրենց մասով չենք շեշտը դրել, մենք դրել ենք շեշտը, որ պարտադիր պետք է վերջին 15 տարում տնակում հաշվառված ու բնակվող լինի»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Միայն տնակում հաշվառված ու փաստացի բնակված լինելու հանգամանքը թույլ չի տալիս բնակչին ծրագրի շահառու ճանաչվել, տնակատերը պարտավոր է ներկայացնել նաև ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանք կադաստրի կոմիտեից, դարձյալ վերջին 15 տարում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով անշարժ գույք չունենալու մասին։ Փոփոխված նոր չափորոշիչ է նաև հետևյալը ՝ սոցիալական բնակարանի արժեքի 50 տոկոսը պետք է վճարի շահառու ճանաչված ընտանիքը, որի համար ժամկետ է սահմանվում 10-ը տարին։ Այսինքն՝ սոցիալական բնակարանի շահառու կհամարվեն այն ընտանիքները, որոնք կունենան իրենց մասնաբաժինը վճարելու հնարավորություն։ Ըստ այդմ, իր համաֆինանսավորմամբ շահառուն կհամարվի այս ծրագրի շարունակությունն ապահովողը։
«Հետ եկած գումարը հաջորդ ծրագրի մեջ կներդնենք, շրջանառու միջոց կստեղծվի, հաջորդ տարվա ծրագրի մեջ ընդգրկվելու է էստեղից հավաքած գումարը և դոնորի ներդրածը»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է «Առք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը։
Հիմնադրամը նախատեսում է մարտ ամսից սկսել մեկ շենքի կառուցումը։ Շինարարությունից առաջ քաղաքացիների փաստաթղթերի ընդունումն առաջնահերթ է իրականացվելու։ Սահմանված նորմերին համապատասխանող շահառու ընտանիքները հնարավոր է, որ ավելի շատ լինեն, բայց բնակարանատեր կարող են դառնալ 12-ը, որոնց ընտրությունը կատարվելու է դարձյալ վիճակահանությամբ։
21:18 06.07.2025
Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունըՆոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...