ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը վտանգի տակ է․ ահազանգում են գիտնականները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը վտանգի տակ է․ ահազանգում են գիտնականները

16:00 15.02.2022

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են՝ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վտանգի տակ է դնում կենտրոնի գոյությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաշխատողները պնդում են՝ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը:

Փետրվարի 15-ին կայացած ասուլիսի ընթացքում վերջիններս ներկայացրին, որ «Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել։ Ընկերությունը գույքը ձեռք է բերել 2019 թվականի մայիսին։

«Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բազմաֆունկցիոնալ համալիրը պարզապես անհամատեղելի են մի շարք պատճառներով։ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1 մլն ԱՄՆ դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և էլ երբեք չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600․000 դոլար արժեցող սարքը, տարածաշրջանում եզակի է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները և կենսաբանները ևս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված: Չնայած ինստիտուտը գիտահետազոտական է, և արտանետումներն արտադրողական չեն, սակայն բոլոր մասնաշենքերում իրականացվող հետազոտությունների ժամանակ լինում են արտանետումներ՝ թե՛ հոտավետ, թե՛ թունավոր նյութերի։ Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է ինստիտուտի անմիջապես կողքը, բնակիչներն ամենայն հավանականությամբ ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու»,- նշեց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։

Գիտաշխատողները հարց են բարձրացնում՝ այդ դեպքում ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ նորակառույցն են քանդելու։

Ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը վստահեցնում է, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը։ Գիտաշխատողներն առաջարկում են կառուցապատողին ընտրել այլ տարածք և հեռու մնալ այդ տարածքից։ Նրանք պնդում են՝ քանի դեռ Հայաստանը չունի նման շինություն, ապա գոնե եղածը չպիտի դրվի վտանգի տակ։

«Մենք այս պահին կարող ենք երկու տարբերակ առաջարկել։ Պետությունը կարող է կամ հետ գնել տարածքը, կամ համարժեք տարածք առաջարկվի իրենց։ Նույնիսկ ճարտարապետական առումով չի կարելի վտանգի տակ դնել ինստիտուտը»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը։

Գիտաշխատողները դիտարկել են նաև այն տարբերակը, որտեղ պետությունը մտածում է բիզնեսի մասին։ Տարածքը բարեկարգվելու է, նոր շունչ է ստանալու, բայց թե ինչ գնով դժվարանում են պատասխանել։

«Եթե պետությունը ընտրությունը կատարում է հօգուտ բիզնեսի, ապա այդ տարբերակում մենք կփորձենք տեղավորվել տրամաբանության մեջ, բայց մեր կենտրոնը մեկ տարում 15 դրամաշնորհ է բերել։ Մեր գիտական արդյունքը աշխարհում մեծ պահանջարկ ունի։ Մենք համագործակցում ենք գիտնականների հետ, և այդ աշխատանքի արդյունքները տեսանելի են։ Եթե մենք պիտի միայն բիզնեսով դիտարկենք Հայաստանը, ապա մենք կփորձենք տեղավորվել այդ տրամաբանության մեջ։ Եթե ներկայանալ աշխարհին, ապա ինստիտուտն այդ ուղղությամբ անում է ավելին, քան շատ այլ կառույցներ»,- վստահեցրեց ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

BACK_TO_TOP