18:39 25.07.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել Eg.ru կայքին: Կայքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ծանոթության պատմությունը, նրանց ընտանեկան կյանքը՝ քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ, Աննա Հակոբյանի առօրյան՝ վարչապետի կին դառնալուց հետո և նրա անձնական երազանքները:
Համալսարանը, ծանոթությունը, սեր առաջին հայացքից
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծանոթացել են 1995 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն կայացած լրագրող էր:
«Երբ ես ընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բոլորը Նիկոլի մասին էին խոսում, նրանք հիացած էին նրանով: Ես առաջին կուրսի ուսանողուհի էի և հանձնարարություն ստացա հոդված գրել հենց այն թերթի համար, որտեղ աշխատում էր նա: Այդպես էլ ծանոթացանք՝ աշխատանքային պայմաններում: Նա ինձ առաջին հայացքից սիրահարվեց, իսկ ես՝ ավելի ուշ»,- պատմել է Աննա Հակոբյանը:
Ընտանեկան կյանքը քաղաքական «բուռն» ժամանակներում
«Մենք ունեցել ենք շատ դժվար ժամանակներ, սակայն ես չեմ ուզում այդ մասին խոսել, միայն կասեմ, որ ամուսնուս մեջ գնահատում եմ նրա բարությունը: Մեր երեխաներին դաստիարակելիս մենք նրանց վերաբերվում ենք որպես անհատականությունների: Մեզ համար ամենակարևորն այն է, որ նրանք պահպանեն իրենց ազգային ինքնությունը, բարի ու արդար մեծանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանի կինը:
Առաջին տիկնոջ պարտավորությունները
«Ես շարունակում եմ լինել 4 երեխաների մայր, իմ ամուսնու կինը: Նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո մեր կյանքում քիչ բան է փոխվել: Ամուսինս ինձ հետ քաղաքական թեմաներ չի քննարկում, ես նրա քաղաքական որոշումների վրա որևէ ազդեցություն չունեմ: Ասեմ ավելին, հաճախ ես վերջինն եմ իմանում կառավարության ընդունած նախագծի մասին»,- ասել է Աննա Հակոբյանը:
Անձնական երազանքը
«Ես շատ սիրում եմ մեր հայկական գյուղերը: Սիրում եմ Արցախը, Շուշին, Գանձասարը, ու թեև երազանք ունեմ Աֆրիկայում ճանապարհորդել, բայց այժմ ես հանգստանում եմ Հայաստանում, քանի որ մենք մեծ ընտանիք ունենք, և փոքրիկ աղջկաս հետ ուրիշ երկիր գնալ դժվար կլինի»,- եզրափակել է խոսքը նա:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...