TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC

Աննա Հակոբյան

Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք. Աննա Հակոբյան

12:30 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից՝ կից հետևյալ գրառումն արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս […]

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Դեբեդավանի մանկապարտեզի բացման արարողությանը

15:25 31.08.2019

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում […]

̰
Անցյալ տարի «Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյանի արձագանքը

16:27 30.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է քննարկումներին, որոնք ծագել են Լևոն Տեր-Պետրոսյանի թոռանը` Լևոն Տեր-Պետրոսյանին տված կրթաթոշակից հետո: «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի […]

̰
Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությանը

12:00 30.08.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Մատենադարանում մասնակցում եմ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների հավաստագրերը հանձնման արարողությանը»:

̰
Մեր ընտանիքը՝ մեր ամենամեծ ձեռքբերումը. Աննա Հակոբյանի գրառումը

12:25 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մեր ընտանիքը՝ մեր ամենամեծ ձեռքբերումը?Նիկոլ Փաշինյան»:

̰
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարում են

15:37 25.08.2019

Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազմաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս մասնակցում է տոնական միջոցառումներին:

̰
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով

12:33 25.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով և Տիգրան Մեծի պատկերով: Հ. Գ. Ինձ շատ լավ եմ զգում «ՆանՄան» ընկերության ջինսերով: Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը»։

̰
Սա պետք է դառնա ծաղկուն և խնամված վայր. Աննա Հակոբյանը Դիլիջանի կոմպոզիտորների տանն էր

20:10 16.08.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Այս մասին հայտնում […]

̰
Դիլիջանում ենք՝ այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը. Աննա Հակոբյան

15:00 16.08.2019

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Դիլիջան կատարած այցից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով հետևյալը. «Գտնվում ենք Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը, այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Բաբաջանյանի ռոյալի վրա կատարում է նրա ստեղծագործություններից: Մթնոլորտը հիասքանչ է»:

̰
Աննա Հակոբյանն այցելել է Արցախի Սոնասար համայնք, հանդիպել 94-ամյա Հայկանդուխտ տատիկին

12:06 08.08.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի և դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց «Գիտունիկ» մանկապարտեզում և […]

̰
Աննա Հակոբյանը ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

23:15 02.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին։

̰
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան

11:50 29.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան ավելի քան 700 երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն «Հաղթանակի» զբոսայգում, Երևանի […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

11:57 20.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները: «Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ, […]

̰
Աննա Հակոբյանը Գլեդիս Բերեջիկլյանի հետ քննարկել է համագործակցության ուղիները

11:18 20.07.2019

«Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: «Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած […]

̰
Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ

15:00 16.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ,քննարկել խմբի և «Իմ քայլը»հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են գտնվել բարեկամության խմբի անդամներ՝ Հրաչյա Աղաջանյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Աշոտ Ասլանյանը, Շոնթ Հովնանյանը, Հռիփսիմե Հարությունյանն ու Ալիսա Մնացականյանը: Հանդիպմանը արդյունքում վեր են հանվել համագործակցության մի […]

̰
Մտածում եմ Արփիին այցերին էլ հետս տանել․ Աննա Հակոբյան

10:07 16.07.2019

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը: Մտածում եմ այցերին էլ հետս տանել, հը՞»։

̰
Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

15:52 12.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:

̰
«Իմ Արփի». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

14:27 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, դստեր` Արփիի հետ լուսանկար է հրապարակել:  «Իմ Արփի»,- լուսանկարին կից գրել է Աննա Հակոբյանը:

̰
Աննա Հակոբյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն

10:58 09.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վի Չու Չին, մանկակական ուռուցքաբան, պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը, […]

̰
Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Սինգապուրի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ճաշ

20:57 08.07.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, տիկին Աննա Հակոբյան, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: […]

̰
Ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանի և Ռուզաննա Հակոբյանի վիրահատությունը հաջող է անցել

23:02 06.07.2019

Երևան-Երասխավան ավտոճանապարհին ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանն ու Ռուզաննա Հակոբյանը վիրահատվել են: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի փոխտնօրեն, այրվածքաբան Կարինե Բաբայանը: Նա տեղեկացրեց, որ վիրահատվել են շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ վիրահատությունը հաջող է անցել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աննա Հակոբյանը հայկական ձեռագործ տիկնիկներ է նվիրել վիետնամցի փոքրիկներին

13:09 06.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանոյ կատարած այցի ժամանակ ձեռագործ տիկնիկներ է նվիրել բուժման մեջ գտնվող փոքրիկներին: «Հույս ունեմ, որ հայկական ձեռագործ տիկնիկները ժպիտ կպարգևեն արյան հիվանդություն ունեցող այս փոքրիկներին»,- գրել է նա:

̰
Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան

17:20 05.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգյուետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]

̰
Մեծ պատիվ է Արամ Ա-ի հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը. Աննա Հակոբյան

17:08 04.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը  իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և մակագրել. «Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»: Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին […]

̰
Լիբանանում Աննա Հակոբյանը հանդիպել է հայաստանցի խաղաղապահների հետ

19:10 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիբանան այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող UNIFIL խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայաստանցի խաղաղապահների հետ։ Այս մասին տեսանյութը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/422541265008249/

̰
Աննա Հակոբյանը Լիբանանի նախագահի տիկնոջը հրավիրել է Հայաստան

16:34 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile  Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Այս մասին հայտնում են  Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր […]

̰
Աննա Հակոբյանը «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ

14:55 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում է՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Աննա Հակոբյանը Բեյրութում «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ:  

̰
Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. պարզաբանում

12:02 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին, իսկ բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է: Այս մասին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն հայտնել է «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ստորև. «Ի պատասխան ս.թ. […]

̰
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

09:59 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել […]

̰
Աննա Հակոբյանը Լիբանանում մասնակցում է Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին

13:33 02.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: «Ես ուզում եմ հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը դարձնենք ամենամյա, քանի որ եկեք խոստովանենք, որ աշխարհը զարգանում […]

̰
BACK_TO_TOP