Կյանքից հեռացել է աստղագետ Նորայր Մելիքյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Կյանքից հեռացել է աստղագետ Նորայր Մելիքյանը

14:06 17.02.2022

Փետրվարի 16-ին կյանքից հեռացել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգթ Նորայր Մելիքյանը։

Նորայր Մելիքյանը ծնվել է 1948թ-ի դեկտեմբերի 27-ին Արտաշատում։ 1968-1974թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետում։ 1973թ-ից սկսել է զբաղվել գիտական հետազոտություններով՝ ընդունվելով ԲԱ աշխատանքի։
1974թ-ին ավարտելով ԵՊՀ-ն, նա՝ որպես ավագ լաբորանտ, սկսել է զբաղվել հետազոտական նոր թեմայով պրոֆ. Լյուդվիգ Միրզոյանի ղեկավարությամբ «Աստղերի և միգամածությունների ֆիզիկայի» գիտահետազոտական բաժնում։ 1977թ-ին դարձել է կրտսեր գիտաշխատող, 1986թ-ին՝ գիտաշխատող, 1990թ-ին՝ ավագ գիտաշխատող, իսկ 2012-ից՝ առաջատար գիտաշխատող: Մելիքյանը 2006-2012թթ եղել է ԲԱ տնօրենի տեղակալ։ 1994թ-ից եղել է ԲԱ գիտական խորհրդի անդամ:

Սկզբնական շրջանում նրա գիտական հետազոտության հիմնական ոլորտը վերաբերում էր աստղակույտերում և ընդհանուր աստղային դաշտում հայտնաբերված բռնկվող աստղերին։ Ն․ Մելիքյանը 1984թ-ին ստացել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճան՝ պաշտպանելով «Բռնկվող աստղերը աստղային ագրեգատներում և Արեգակի շրջակայքում» թեմայով թեկնածուական թեզը։ Թեզի պաշտպանությունից հետո նրա գիտական հետաքրքրությունների ոլորտն ավելի է լայնացել՝ ներառելով փոփոխական կամ անկայուն աստղային օբյեկտների բազմաթիվ նոր տեսակներ՝ T Tau տիպի աստղեր, պայթյունային փոփոխականներ, Հերբիգ-Հարո օբյեկտներ, Միրա տիպի փոփոխականներ, կարմիր հսկաներ և գերհսկաներ: Մասնակցել է միջազգային ծրագրերի, համագործակցել է տարբեր երկրների գիտնականների հետ։

Մելիքյանն ավելի քան 100 գիտական աշխատության հեղինակ է, որոնք տպագրվել են «Աստղաֆիզիկա», Astronomical Journal, Astrophysical Journal, Astronomy & Astrophysics, IBVS և այլ ամսագրերում։

Ն․ Մելիքյանը հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական աստղագիտական ընկերության և Հայկական աստղագիտական ընկերության անդամ:

Նորայր Մելիքյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 18-ին Արտաշատում, իսկ հուղարկավորությունը՝ փետրվարի 19-ին նույնպես Արտաշատում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

16:41 06.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

16:20 06.07.2025

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական ​​հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

16:00 06.07.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

15:30 06.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

Երևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

14:33 06.07.2025

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...

BACK_TO_TOP