15:02 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է ԵՄ անդամ երկրների կամավորության լավագույն փորձի ներկայացման սեմինար՝ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:
Միջոցառումը հիբրիդային ձևաչափով էր. շահառու կողմի մասնակիցներն ու բանախոսների հիմնական մասը մասնակցել է առկա, իսկ ԵՄ փորձագետներն՝ առցանց։
Սեմինարը կազմակերպել և վարել են ԵՄ փորձագետներ Սեսիլիա Ուներամը և Էրիկ Էգարդը: Շվեդիան ներկայացրել են այդ երկրի կամավոր հրշեջ բրիգադների ասոցիացիայի նախագահ Պեր Վիկբերգը, Վեստրա Սյորմլանդ փրկարարական ծառայությունից Հենրիկ Իֆվարսոնը, Սյոդերտոնի հրշեջ բրիգադից Լեյֆ Յոնսոնը, Մեդելփադի փրկարար ծառայությունից Կարլ Աքսելսոնը: Հայկական կողմից սեմինարին մասնակցել են ոլորտի գրեթե բոլոր հիմնական դերակատարներն, այդ թվում ծրագրի գլխավոր գործընկեր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղալները՝ Հովհաննես Եմիշյանը և Տիգրան Պետրոսյանը, նաև Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը: Սեմինարի ավարտին քննարկվել է Հայաստանում շվեդական գաղափարների իրականացման հնարավորությունը:
Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԵՄ կամավորության լավագույն օրինակները և բնակչության պաշտպանության և փրկարար ծառայության ոլորտում ԵՄ անդամ երկրների փորձը։
Ըստ «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցի՝ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար:
«Ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն կամ համակարգ գոյություն չունի առանձին, մենք բոլորս փոխազդում ենք միմյանց հետ: Փորձի և գիտելիքների փոխանակումը բոլոր ոլորտներում, ներառյալ կամավորությունը, օգնում է ձեռք բերել նոր գաղափարներ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը, թույլ է տալիս խնդրին նայել նոր տեսանկյունից, ինչպես նաև գտնել դրանց լուծման արդյունավետ եղանակներ և յուրաքանչյուր երկիր ինտեգրել միջազգային հանրությանը»,- «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցը:
Ծրագրի մշտական խորհրդատուն նաև հայտնել է, որ տեղի ունեցած սեմինարն իր տեսակի մեջ առաջին միջոցառումը չէ, որն անցկացվում է Թվինինգի շրջանակներում:
«Մենք կկազմակերպենք այլ սեմինարներ ևս, որտեղ կկիսվենք բնակչության պաշտպանության ոլորտում ԵՄ-ի փորձով»,- տեղեկացրել է Ա. Եզերեցը:
«Կամավորների վերապատրաստում, կամավորների մոբիլիզացում արտակարգ իրավիճակների դեպքում (սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների միջոցով), կամավորներին տրամադրվող սոցիալական փաթեթ/ապահովագրություն և այլն. այս բոլոր կետերը Շվեդիայի փորձից են: Շատ այլ կետեր են ուսումնասիրվել սեմինարի ընթացքում»,- նշել է Ա. Եզերեցը:
Նա հույս ունի, որ կամավորության թեմայով սեմինարի արդյունքում Հայաստանի մեր գործընկերները նոր գաղափարներ են բացահայտել գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու առումով:
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...