ՔՏՀԱ տեսչական մարմինը  2021 թվականին բացահայտված իրավախախտումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔՏՀԱ տեսչական մարմինը  2021 թվականին բացահայտված իրավախախտումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել

17:40 18.02.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը  2021 թվականին բացահայտված իրավախախտումների, վարչական արձանագրությունների և կայացված որոշումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել:

«Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 𝟏𝟑𝟕𝟑 որոշում։ Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 𝟏𝟐𝟔 մլն 𝟏𝟑𝟎 հազար ՀՀ դրամի տուգանք։
Նշանակված տուգանքների բաշխվածությունն այսպիսին է․ տրանսպորտ՝ 𝟏𝟖 մլն 𝟗𝟒𝟎 հազար դրամ, քաղաքաշինություն՝ 𝟒𝟗 մլն 𝟖𝟏𝟎 հազար, Էներգետիկա և էներգասպառում՝ 𝟏 մլն 𝟗𝟎𝟎 հազար, հողօգտագործում՝ 𝟏𝟎 մլն 𝟐𝟎𝟎 հազար, հրդեհային և տեխնիկական անվտանգություն՝ 𝟒𝟓 մլն 𝟐𝟖𝟎 հազար դրամ։
Ըստ բնագավառների վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացված որոշումների պատկերն այսպիսին է․
Տրանսպորտային անվտանգության բնագավառ․
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 𝟔𝟑𝟔 արձանագրություն, որից 𝟓𝟎𝟑-ով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։
Տրանսպորտային անվտանգության բնագավառին վերաբերող 𝟒𝟔 վարչական ակտ բողոքարկվել է։ 𝟒𝟎-ով որոշում է կայացվել բողոքն առանց բավարարման և որոշումն անփոփոխ թողնելու, 𝟓-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ․
Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում կազմվել են 𝟐𝟕 ստուգման ակտ և 𝟏𝟑 արձանագրություն, որոնցով կայացվել է 𝟑𝟔 որոշում վարչական տույժ նշանակելու մասին և 𝟑 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին, 𝟏-ը քննության փուլում է։
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառից վարչական ակտերի դեմ բողոքներ չեն ներկայացվել։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ․
Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 𝟑𝟕𝟔 որոշում, նշանակվել 𝟒𝟓 մլն 𝟐𝟖𝟎 հազար դրամի տուգանք։
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում նշված բնագավառից բողոքարկվել է 𝟏𝟒 վարչական ակտ, որից 𝟏𝟎-ով որոշում է կայացվել կայացված ակտերն անփոփոխ թողնելու մասին, իսկ 𝟑-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։
Քաղաքաշինության բնագավառ․
Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 𝟒𝟐𝟎 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 𝟒𝟗 մլն 𝟖𝟏𝟎 հազար ՀՀ դրամի տուգանք։
𝟐𝟎𝟐𝟏 թվականին քաղաքաշինության բնագավառում բողոքարկվել է 𝟐 վարչական ակտ, որոնցից 𝟏-ով կայացված որոշումն անփոփոխ է թողնվել, 𝟏-ն էլ ընթացքի մեջ է։
Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառ․
Ստուգումների արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 𝟑𝟖 որոշում։
Նշանակված տուգանքի գումարը կազմում է 𝟏𝟎 մլն 𝟐𝟎𝟎 հազար ՀՀ դրամ, որից՝ 𝟖 մլն-ը՝ տարեկան ծրագրով իրականացված ստուգումների, իսկ 𝟐 մլն 𝟐𝟎𝟎 հազարը՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների արդյունքներով։
𝟐𝟎𝟐𝟏 թվականին արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացել է 𝟗 հաղորդում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP