Անցած շաբաթ պարեկները բերման են ենթարկել 53 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Անցած շաբաթ պարեկները բերման են ենթարկել 53 անձի

20:25 21.02.2022

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 14-ից 21-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1596 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 341 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 202, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 281 անձ։

83 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ առանց համարանիշերի, 41-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 23-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 224-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 5 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 53 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

13:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

Հունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

12:40 29.06.2025

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 29.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

12:05 29.06.2025

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

12:00 29.06.2025

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...

BACK_TO_TOP