19:46 27.06.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին:
Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև 2024 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված՝ մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է ներկաներին Գլխավոր դատախազությունում Իրավաբանական լաբորատորիա բացելու կապակցությամբ: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Լաբորատորիան տեսական գիտելիքի և պրակտիկ աշխատանքի «հանդիպման վայր» է, ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ նախատեսվում է կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ:
«Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ հատկապես բարձր կուրսերի ուսանողները, ովքեր արդեն որոշակի գիտելիք ունեն, կկարողանան իրենց տեսական գիտելիքները կատարելագործել, շփվել դատախազների հետ, մասնակցել վարպետաց դասերի: Դատախազությունը ձգտում է իր դռները բացել լավագույնների համար: Մենք մեկ չափանիշ ունենք՝ ընտրել լավագույններին, ընտրել բարեվարքներին»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ միայն տեսական և պրակտիկ գիտելիքի համադրումը կարող է արդյունք տալ։
«Տարբեր մասնագիտությունների գծով փորձում ենք ունենալ նման հարթակներ, մեր ուսանողներին ուղարկել արտադրական պրակտիկայի՝ տարբեր կազմակերպություններ ու հաստատություններ, այդ թվում՝ Դատախազություն։ Մեր շատ ուսանողներ պրակտիկա են անցնում պետական մարմիններում, բայց սա բոլորովին այլ մոտեցում է, երբ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը հենց Գլխավոր դատախազությունում է, և ուսանողները հնարավորություն են ունենալու շփվելու դատախազների հետ»,- ընդգծել է ԵՊՀ ռեկտորը:
«Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչ Քրիս Պարնագիանն էլ շեշտել է, որ Միությունը հպարտ է համագործակցել և աջակցել նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով՝ Միությունում բազմաթիվ տաղանդավոր քրեական և այլ ոլորտների փաստաբաններ կան, որոնք կարող են համագործակցել Լաբորատորիայի հետ։
Լաբորատորիայի շրջանակներում նախատեսվում է նաև կազմակերպել փորձի փոխանակում՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների հետ:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...