Սեքսը Սպիտակ Տանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Սեքսը Սպիտակ Տանը

08:41 17.02.2018

        Был ли Бил

  20 տարի առաջ  հունվարին  համաշխարհային մամուլը թնդաց Ամերիկայի նախագահ Բիլ Քլինթոնի  ինտիմ կյանքի մանրամասներից: 49 տարեկան Բիլի ու 22 տարեկան Մոնիկա Լևինսկու հարաբերությունները քննարկվում էին ամենուր: 

 Ինչպես գայթակղել նախագահին՝ սցենարի մանրամասները  հրապարկվեցին  ավելի ուշ: The National Enquirer պարբերականի լրագրողները հայտնաբերել  էին մի ձայնագրութուն, որում պարզ լսվում էին  Մոնիկայի կրքոտ ու անպարկեշտ  առաջարկները նախագահին: 

«Քանի որ ես գիտեմ, որ դու մենակ ես լինելու վաղը երեկոյան, ապա ես ունեմ 2 առաջարկ ու դրանցից ոչ մեկը չի նախատեսում, որ մենք չենք հանդիպելու: Ես կարող էի հանել հագուստս և… Դե, կարճ ասած՝ ես գիտեմ, մի՞թե դա քեզ կարող է դուր չգալ: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք, հուսով եմ՝ դու կընդունես իմ սցենարն ու կանես այնպես, ինչպես ես եմ ուզում»,- ասել  էր  Սպիտակ Տան պրակտիկանտ Լևինսկին:

Հասկանալի էր, որ հանդիպման նախաձեռնողը եղել է հենց Մոնիկան: «Առաջինը, ինչ դու պետք է անես, օգնականիդ զգուշացնելն է, որ 19:30-ից քեզ ոչ ոք այլևս չանհանգստացնի, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ինձ տանել չեն կարողանում և ինձ համար այդքան խնդիրներ են ստեղծում, մեզ չխանգարեն: Հետո, ես կգամ և մենք շատ քնքուշ հանդիպում կունենանք 15 րոպե կամ մեկ ժամ, ինչպես կուզենաս»,-ասել  էր Լևինսկին: Նրա համառությունը՝ «դու չես կարող ինձ մերժել, քանի որ ես այնքան հմայիչ եմ», իր արդյունքը տվել էր։

Արդեն այն բանից հետո, երբ Սպիտակ  Տան Օվալաձև սենյակում նրանց արարքների մասին հայտնի դարձավ հանրությանը, նախկին նախագահը խոստովանեց Մոնիկայի հետ ինտիմ հարաբերությունների «9 դրվագ», որոնք նրան կարող էին իր կարիերան  և ընտանեկան   անդորրն արժենալ:

Դա  առաջին ամենաաղմկոտ սեքս սկանդալն էր: Սակայն Ամերիկայի նախագահների   «սիրային» արշավանքների մասին  լուրերը  միշտ էլ  սպրդել են մամուլ: Պարզապես  այդքան  աղմուկ չեն բարձրացրել:  Եկեք միասին  «շրջենք» Սպիտակ  Տան ննջարաներում՝ սկսած  ավելի վաղ ժամանակներից:

  

       Սիրուհի Եվրոպայից

   Ջոն Ադամս.ԱՄՆ 2-րդ նախագահ. 1797-1801

  ԱՄն պատմության մեջ առաջին անգամ սեքս սկանդալն օգտագործվել  է քաղաքական վարկանիշը ոչնչացնելու նպատակով: 1800 թվականին, երբ Ադամսը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում և փորձում  ղեկավարել երկիրը երկրորդ  անգամ,  պետական  բյուջեից  գումար է հատկացնում իր մտերիմ ընկերոջը և պահանջում սիրուհի «բերել» իր համար Եվրոպայից: Պատմությանը հայտնի չէ՝ սիրուհին հասավ տեղ թե  ոչ, բայց ամերիկացիները չներեցին Ադամսին: Ինչու՞ պետական փողերով և ինչու՞ Եվրոպայից, ինչո՞վ էին մեր կանայք վատ՝ գուցե մտածեցին նրանք ու չընտրեցին երկրորդ անգամ Ադամսին Նախագահի պաշտոնում:

 

 

    






      Փարիզյան արկածներ

  Թոմաս Ջեֆֆերսոն. ԱՄՆ 3-րդ նախագահ. 1801—1809 

Ֆրանսուհիներն ուղղակի լեգենդներ էին պատմում ԱՄՆ այս  նախագահի մասին: Ասում էին՝ նա հատուկ սեր ուներ ամուսնացած կանանց նկատմամբ: Կոնկրետ անուններ  էին տալիս՝ հայտնի երաժիշտ ու նկարիչ Մարիա Կոսուեյ, 14 տարեկան սևամորթ Սալլի Հեմմինգ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրները հրաշալի օգտագործեցին այդ փաստերը  նրա դեմ: Կարգախոս էին ընտրել. «Մեր կանայք ու աղջիկները չպետք է դառնան  օրինական անբարոյականության զոհեր»:   

 

   Ինտելեկտուալ Լովելաս

Ջեյմս Հարֆիլդ. ԱՄՆ 20-րդ նախագահ. 1881

Մի զարմացեք, որ այս նախագահի  ղեկավարման ժամկետը նշել ենք մեկ թվով: Նա  ԱՄՆ-ը ղեկավարել է  ընդամենը 6 ամիս: Մասնագիտությամբ  նավաստի էր, բոցման, չափազանց զարգացած մարդ  էր, ֆիզիկոս, մաթեմատիկոս, անգամ գտել էր Պյութագորասի թեորեմի ապացուցման սեփական տարբերակը, հրաշալի խոսում էր հին հունարեն և  լատիներեն:  

  1881 թվականի հուլիսն, երբ նախագահ  էր ընդամենը 6 ամիս, սպանվեց  երկաթուղային կայարանում մի հոգեկան հիվանդի կրակոցից: Այդ մարդու անունը Գիտո էր: Նա անվերջ փորձում էր դառնալ  Ֆրանսիայի դեսպան, բայց՝ ապարդյուն: Որոշել էր այդկերպ վրեժ լուծել նախագահից: Հարֆիլդը կրակոցից  հետո ապրեց  երկու ամիս:

Նախագահի կինը նրա  գզրոցում հայտնաբերեց  առնվազն երկու սիրուհու նամակներ: Ընդ որում, նրանք երկուսն էլ Միսիս Հարֆիլդի լավ ընկերուհիներն  էին:

Լուրեր  էին պտտվում, որ նախագահը  սիրային կապ է ունեցել նաև «Նյու Յորք Թայմսի» 18 տարեկան մի աշխատակցուհու հետ: 

 

 

    «Մամա, մամա, որտե՞ղ է մեր հայրիկը»

Հրովեր Քլիվլենդ.ԱՄՆ 22 -րդ նախագահ 1885–1889

Սեքս սկանդալը ծագեց բազմամարդ ցույցի ժամանակ, երբ կանանցից մեկը պարզ  ու հստակ հայտարարեց՝ Քլիվլենդն իր երեխայի հայրն է:  Ցույցի կազմակերպիչները հանրապետականներն էին: Հենց  նրանք էլ կազմակերպել էին այդ վարկաբեկիչ հայտարարությունը: Հանրապետականների կողմնակիցներն իսկույն սկսեցին վանկարկել. «Մամա,մամա, որտե՞ղ է մեր հայրիկը»: Իհարկե, Քլիվլենդն ինքն էլ շուտով ընդունեց հայրությունը և խոստովանեց, որ Նյու Յորքի քաղաքապետ եղած ժամանակ է «մեղք գործել»: Ամերիկացիները նրան ներեցին: Քլիվլենդը հաղթեց ընտրություններում: 

     «Ես ազնիվ դեմք ունեմ»

  Ուորեն Հարդինգ. ԱՄՆ 29-րդ նախագահ.1921—1923

 Նախագահական ընտրապայքարում Հարդինգը հաղթեց 1920 թվականին: «Ես ազնիվ դեմք ունեմ» այսպիսի կարգախոս էր փակցրած ԱՄՆ բոլոր անկյուններում: Հարդինգի  դեմքն իսկապես ոչ միայն ազնիվ  էր, այլև վստահելի: Բայց անհեթեթն այն էր, որ դեռ 1905 թվականից նա ինտիմ կապի մեջ էր իր մտերիմ ընկերոջ կնոջ հետ: Երբ Հարդինգը սկսեց նախընտրական պայքարը, սիրուհին պահանջեց, որպեսզի նա ամուսնալուծվի և ամուսնանա իր հետ: Հասկանալի էր՝ առջևում ԱՄՆ Առաջին տիկին լինելու գայթակղիչ հեռանկարն էր: Սիրուհին ոչ միայն  պահանջում էր, այլև սպառնում լուրջ սկանդալով:  Հարդինգը   սիրուհուն  մի կլորիկ գումար նվիրեց՝  լռության դիմաց: Ազնիվ դեմքով Լովելասի հաջորդ  սիրուհին իր ընկերոջ դուստր էր՝ Նեն Բրիթթոնը: Երտասարդ էր նախագահից 31 տարով: Բայց  ամենակուլ կիրքը նրան  կուրացրել էր,  նրանք  սիրով էին զբաղվում անգամ  Սպիտակ Տան հսկայական զգեստապահարաններում: Նախագահի մահից հետո Բրիթթոնը հրապարակեց «Նախագահի դուստրը» վերնագրով  գիրքը, որն անմիջապես  բեսթսելլեր դարձավ:

 Պարզվեց՝ Նենը դուստր  ուներ նախագահից: Տարիներ անց ԴՆԹ թեսթը հաստատեց  այդ հայտարարությունը: 


 Շարունակելի…

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP