Վրաստանի ԱԳՆ-ը և վարչապետը հայտարարությամբ են հանդես եկել Պուտինի որոշման հետ կապված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Վրաստանի ԱԳՆ-ը և վարչապետը հայտարարությամբ են հանդես եկել Պուտինի որոշման հետ կապված

11:35 22.02.2022

«Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ևս մեկ քայլ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ և, ցավոք, կրկնում է 2008 թվականին Վրաստանի տարածքների օկուպացիան»,- «Twitter»-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքները՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես անկախ պետություններ ճանաչելը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հերթական կոպիտ խախտումն է, ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Վրաստանը մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներին, ինչը շատ լուրջ մարտահրավեր է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ևս մեկ կոպիտ խախտում է, որը փաստացի կրկնում է 2008 թվականի ռուսական միջամտությունը Վրաստան, Ցխինվալիի շրջան: Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը խիստ գնահատական ​​կտա և կպատասխանի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ևս մեկ կոպիտ խախտման և Արևելյան Եվրոպայում պետության սահմանները բռնի փոխելու անընդունելի փորձին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

13:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

Հունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

12:40 29.06.2025

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 29.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

12:05 29.06.2025

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

12:00 29.06.2025

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...

BACK_TO_TOP