13:48 22.02.2022
ԱՀ ոստիկանության ՔՀ վարչության ԳՀԴՊ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Դ. Ահարոնյանը, քննարկելով Ա․ Մ․-ի կողմից թմրամիջոցներ ապօրինի փոխադրելու վերաբերյալ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետին ներկայացված զեկուցագրի քննարկման կապակցությամբ նախապատրաստված նյութերը, պարզել է, որ 2022թ. փետրվարի 6-ին ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ն․ Պ․-ն, առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով, 2022 թվականի փետրվարի 5-ին սոցիալական կայքով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով ստացել է ձեռք բերման ենթակա թմրամիջոցների՝ ՀՀ Երևան քաղաքում գտնվելու վերաբերյալ տեղեկություն և նույն օրը իր մտերիմ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․ Ա․-ին հեռախոսակապով խնդրել է ներկայանալ նշված վայր և այնտեղից վերցնել ձեռք բերման ենթակա թմրամիջոցներն ու պահել իր մոտ, մինչև այլ անձի միջոցով ԱՀ Մարտունի քաղաք փոխադրելը։
Ա. Ա․-ն կատարել է խնդրանքը և 2022 թվականի փետրվարի 8-ին նշված թմրամիջոցները փոխանցել է ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․ Մ․-ին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով՝ Ա. Մ․-ն 2022 թվականի փետրվարի 10-ին իրեն պատկանող «Opel-Zafira» մակնիշի ավտոմեքենայով նշված թմրամիջոցները Մարտունի քաղաք փոխադրելիս՝ Ստեփանակերտ քաղաքի <<Զառին բաղ>> կոչվող տեղանքից բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխուանա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները:
Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ Ն. Պ․-ի, Ա. Ա․-ի և Ա. Մ․-ի արարքները առերևույթ պարունակում են համապատասխանաբար ԱՀ Քրեական օրենսգրքի 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 33,279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի վերը նկարագրված արարքների կապակցությամբ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և իրականացնել հետաքննություն:
20:30 10.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայնԱմերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա, ընդհանուր առմամբ, շարունակվում են Վաշինգտոնի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն», – ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերջերս դադարեցումը։ […] ...
20:19 10.07.2025
Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանաՈւկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) երաշխիքով վարկային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։ «Գրեթե 1.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2.3 միլիարդ դոլար) վարկը կօգտագործվի «Հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացում» առաջնահերթ նախագծի ֆինանսավորման համար, որն իրականացվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության […] ...
20:07 10.07.2025
Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում էԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...
19:50 10.07.2025
Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս ՇմիգալՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի ծախսերը կկազմեն տարեկան 50 միլիարդ եվրո, որի կեսը պետք է ծածկի Եվրամիությունը։ «Ռազմական ծախսերը ներկայումս կազմում են 100-120 միլիարդ դոլար։ Խաղաղ ժամանակ և առանց զենքի արտադրությունը հաշվի առնելու՝ ուկրաինական բանակի պահպանումը կարժենա տարեկան 50 միլիարդ եվրո։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կտրամադրի այս գումարի […] ...
19:40 10.07.2025
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա ակումբից, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած դրան՝ Ռոդրիգոյի մարզական ապագայի վերաբերյալ վերջնական քննարկում կլինի հաջորդ շաբաթ։ Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», բայց Ռոդրիգոն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ 24-ամյա հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Ռոդրիգոն 2024/25 […] ...