Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

14:33 10.07.2025

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 180 (հարյուր ութսուն) օր։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։ Մասնավորապես, ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունն Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։

Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, նշել է.

«Սա Էկոնոմիկայի նախարարության կողմից, ըստ էության, արդեն իսկ իրականացված ծրագրի բովանդակային շարունակություն է, որովհետև նորից Համաշխարհային բանկի համագործակցությամբ, անցյալ տարիների ընթացքում տարբեր մարզերում, առնվազն՝ Արագածոտնում, Կոտայքում, Սյունիքում, Շիրակում և Վայոց ձորում համանման բովանդակությամբ ծրագիր իրականացված է եղել և ժամանակը ցույց է տալիս, որ սա շատ արդյունավետ եղանակ է զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից՝ այն առումով, որ արդեն իսկ ձևավորված ենթակառուցվածքները թե ներքին և ներգնա զբոսաշրջության համար շատ որոշակի կայացած ուղղություններ են ձևավորել: Կարող ենք նաև մտածել, որ այս ծրագրի իրականացումը նախարարության կողմից առաջիկա տարիների ընթացքում դրա լավ շարունակությունը կլինի և մենք հնարավորություն կունենանք արդեն ավելի համախմբված, ամբողջական տեսքի բերված այս կլաստերային զարգացման ենթակառուցվածքների հատկապես մոտեցմամբ զբոսաշրջիկների համար թե՛ ավելի գրավիչ դարձնել, և թե՛ ավելի ընդլայնել տեղում գտնվելու և տարբեր հետաքրքիր եղանակներով այնտեղ անցկացված ժամանակը լցնելու, լրացնելու հնարավորությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

21:12 10.07.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն […] ...

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

21:00 10.07.2025

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:50 10.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

20:40 10.07.2025

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայն

20:30 10.07.2025

Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայն

Ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա, ընդհանուր առմամբ, շարունակվում են Վաշինգտոնի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն», – ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերջերս դադարեցումը։ […] ...

Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանա

20:19 10.07.2025

Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանա

Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) երաշխիքով վարկային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։ «Գրեթե 1.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2.3 միլիարդ դոլար) վարկը կօգտագործվի «Հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացում» առաջնահերթ նախագծի ֆինանսավորման համար, որն իրականացվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության […] ...

BACK_TO_TOP