20:29 24.02.2022
Ողջ օրվա ընթացքում մեր գրասենյակը կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ՝ ուշադրություն կենտրոնում պահելով տեղի հայության հետ կապված հարցերը:
Այս մասին հայտարարություն է տարածել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններ, ինչպես նաև ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի և Վորոնեժի նահանգներ): Կան ինտերնետ կապ և ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:
Ուկրաինայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ և այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:
Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիևում և Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:
Ուկրաինայում ՀՀ դեսպանություն՝
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝
+380487039176
+380487039178
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝
(+7 863 207 67 51):
Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝
+37410 589155»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...