Ինձ մի՛ անհանգստացրեք, դավայ էղեք. Շմայսը չցանկացավ մեկնաբանել իր և Ալեն Սիմոնյանի սկանդալային հեռախոսազրույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ինձ մի՛ անհանգստացրեք, դավայ էղեք. Շմայսը չցանկացավ մեկնաբանել իր և Ալեն Սիմոնյանի սկանդալային հեռախոսազրույցը

14:03 16.02.2018

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) քիչ առաջ զանգահարել և հայհոյախառը բառերով խոսել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

SHANTNEWS-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախկին պատգամավորը երևի վրդովվել է նրանից, որ ավագանու նիստի ժամանակ իր ելույթներից մեկում ասել է «եկեք նիստը չվերածենք Շմայսի ոճի խոսակցությունների»:

«Նա ինձ զանգեց ու չասաց, որ Առաքել Մովսիսյանն է, այլ ասաց, որ Շմայսն է: Իրեն երևի ինչ-որ ճոխացված և սուտ ինֆորմացիա են հասցրել, ինքն էլ միանգամից վրդովված զանգել է ինձ ու առաջին խոսքից վիրավորանքներով ու հայհոյանքներով ինչ-որ բաներ էր ասում: Ես, քանի որ հանրային վայրում էի, չփորձեցի իրենց նույն տոնով պատասխանել, բայց հնարավորինս փորձեցի իրեն պատասխաններ տալ»,- մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը:

Ավագանու անդամը նշեց, որ Շմայսի այդ քայլը որակում է որպես սպառնալիք, քանի որ վերջինս հայհոյանքներով իրեն ասել է, որ իր անունը այլևս ոչ մի տեղ չհնչեցնի:

«Սա սպառնալիք է, քանի որ դա իմ  հանրային և քաղաքական գործունեության հետ կապված արձագանք է: Ինքը զանգել է և իմ հանրային գործունեության հետ կապված ինձ վիրավորում է, ամենավերջին բառերն է ասում և շեշտում,  որ իր անունը չշահարկեմ: Իսկ շատերին ասել է, որ ինձ զանգել է դաստիարակչական նկատառումներով: Իր այս արձագանքը նշանակում է, որ ես իմ հանրային գործունեության հետ կապված պետք է զգույշ լինեմ, բայց ինքը ինձ լավ չի ճանաչում»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ չի պատրաստվում այս ամենն այսպես թողնել, այլ կխորհրդակցի իր համախոհների հետ և կորոշի՝ ինչպես վարվել այս իրավիճակում:

SHANTNEWS-ը նաև փորձեց խոսել Առաքել Մովսիսյանի հետ, սակայն վերջինս մեկնաբանության փոխարեն ասաց հետևյալը.

«Ինձ մի՛ անհանգստացրեք, դավայ էղեք, հաջողություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP