TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Ալեն Սիմոնյան

Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

23:29 01.02.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ և կից գրել. «Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան» https://www.instagram.com/p/B8Bb-e9HarJ/?fbclid=IwAR0yIhn3_6KhF9bHeIfV9w9G89-P9YfqZWrgDNCu9FwX7W8zKbXv7e6H3WY

̰

14:43 01.07.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ինչպես պատգամավորական մանդատը վայր դնելուն, այնպես էլ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։ «Ես չեմ խառնվել, ես ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, իսկ Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով»,- […]

̰

14:34 01.07.2019

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լուրերին, թե ՔՊ-ում խմորումներ են, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է հետևյալը. «Մրցակցություն բոլոր տեղերում կա: Նույնիսկ լրագրողների և օպերատորների մեջ քիչ առաջ վեճ էր, եթե չեմ սխալվում: Մրցակցություն և խմբեր նույնպես այդտեղ կան: Եկեք դա չքաղաքականացնենք էն առումով, որ տանենք դա բացասական քաղաքականության դաշտ: Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է շատ […]

̰

14:25 01.07.2019

Այսօր ՀՀ ԱԺ-ում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն դիտարկմանը, թե որոշ սխալներ կարող են պատճառ դառնալ, որպեսզի «թավշա հեղափոխություն իրականացնողները թավշա հեռացում ունենան»: «Քաղաքացին է որոշում՝ այդ հեռացումը կլինի՞, թե՞ չի լինի, թե՞ ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ոչ մի […]

̰
Շփվեցինք ռոբոտի հետ, ինձ красавчик էր ասում. Ալեն Սիմոնյան

14:19 29.06.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով աշխատանքային այցով Մոսկվայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ռոբոտի հետ իր հանդիպումից: «Շփվեցինք ռոբոտի հետ, ինձ Красавчик էր ասում»,- գրել է նա:

̰
Գնանք Մոսկվա, շուտ գանք. Ալեն Սիմոնյան

12:01 27.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա և մի շարք այլ պատգամավորներ ճամպրուկներով նստած են և մակագրել. «Գնանք Մոսկվա շուտ գանք»:

̰
Ես էլ ասում եմ՝ 100 անգամ ուժեղ կլինի արձագանքը․ Աբովյանը` Ալեն Սիմոնյանին

14:04 24.06.2019

Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին հեգնենք։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի զայրացած ելույթից հետո նրանց դիմեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ խորհրդարանում շատ են այն մարդիկ, որոնք կարող են այնպես հեգնել, որ «շատ լավ չստացվի»։ «Պարո´ն Սիմոնյան, էստեղ կանգնած էսենց մատով խփում եք, ասում եք՝ 10 անգամ ավելի ուժեղ կլինի [արձագանքը]։ Հա, […]

̰
Չկարողացա մերժել. Ալեն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանին

17:37 23.06.2019

ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որն կից կատարել է հետևյալ գրառումը, «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սելֆի անել, չկարողացա մերժել, առավել ևս, որ աշխատանքի բերումով իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան որևէ մեկի»:

̰
Լեգիտիմության վերականգնման գործընթաց է տեղի ունենում ՀՀ-ում՝ բոլոր աստիճաններով. Ալեն Սիմոնյան

19:14 21.06.2019

«Ես ուզում եմ հասկանալ, թե այլ տեսակետ հայտնողներն ովքեր են, և այդ տեսակետն ինչպես է հնչում: Էդ նույն մարդիկ ժամանակին բացատրել են այն ամենը, ինչն անհնար էր, այդ նույն մարդիկ օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալել են, և մենք այսօր այդ նույն մարդկանց կարծիքը վերցնում ենք և ուզում ենք մեկնաբանությո՞ւն տալ: Կարծում եմ` դա ճիշտ […]

̰
Աչքիս առաջ եկավ Սաֆարովի պատմությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանում տեղի ունեցածի մասին

12:54 21.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վրաստանից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ խոսելով տեղում տիրող իրավիճակի մասին: Նա պատմել է՝ այդ օրը պետք է վրացական խորհրդարանում լսումներ տեղի ունենային, հանկարծ ներխուժեցին վրացի պատգամավորներ, որ ներկայացնում էին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, նրա համակիրներն էին, մեղադրեցին իրենց իշխանություններին, որ իրենք ռուս «օկուպանտներին» ոչ միայն ներս են […]

̰
Պարոն Պետրոսյանն այնքան է կրկնել` դեմ է թեկնածությանս, որ տպավորություն կա՝ կողմ է․ Գրիգորյան

16:26 18.06.2019

Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում Սահմանադրական դատարանի անդամ առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ այն քննադատությանը, որ իր հասցեին հնչեցրել էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Պարոն Պետրոսյանը այնքան է կրկնել, որ դեմ է իմ թեկնածությանը, որ ինձ մոտ տպավորություն կա, որ ինքը ինչ-որ իմաստով կողմ է, բայց փորձում է իրեն համոզել, որ ինչ-որ բանով դեմ լինի… Բայց […]

̰
Բա ո՞ւմ թեկնածուն պետք է լիներ, մենք վստահության քվե ենք ստացել․ Սիմոնյանը՝ Գրիգորյանին առաջադրելու մասին

16:04 18.06.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալիս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր զարմանք արտահայտեց այն քննադատության վերաբերյալ, որ իշխանական խմբակցության կողմից դրական վերաբերմունքի է արժանացել ՍԴ անդամի պաշտոնին հավակնող այն թեկնածուն, որ մտերիմ է այդ խմբակցության անդամների հետ։ «Բա ո՞ւմ թեկնածուն պետք է լիներ։ Մենք վստահության քվե ենք ստացել, որը պատասխանատվություն է նաև, այսինքն` այդ […]

̰
Եթե վարչապետը գնում է դատարան և ցուցմունք տալիս, մնացածը պիտի գնան ու գնան. Ալեն Սիմոնյան

15:48 18.06.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ քննչական մարմինը իրավունք չի ունեցել իրեն ծանուցագիր ուղարկելու: «Ես 2 անգամ գնացել եմ Քննչական կոմիտե, այդ 2 անգամ էլ եղել եմ ԱԺ պատգամավոր, վերջին անգամ նաև ԱԺ փոխնախագահ: Նույն քննիչը ինձ պատմել է, որ […]

̰
Չփորձե´ք մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ․ Ալեն Սիմոնյան

15:18 18.06.2019

Բոլոր նրանք, ովքեր խնդիր են ունեցել օրենքի տեսանկյունից, անպայման այսօր կամ վաղը պատասխան են տալու՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչպես են մեր գործընկերների կողմը կանգնում ու լուսանկարվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեկ այլ պատգամավորի մտահոգություններին։ «Կոչ եմ անում բոլորին՝ չփորձել մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ, ինդուլգենցիա ստանալ կամ […]

̰
Սասուն Միքայելյանի չընտրվելը անակնկալ էր. Ալեն Սիմոնյան

15:07 18.06.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կուսակիցների համար անակնկալ էր Սասուն Միքայելյանի՝ վարչության անդամ չընտրվելը, բայց դա չի ազդելու ո´չ իրենց փոխհարաբերությունների, ո´չ էլ Սասուն Միքայելյանի` կուսակցությունում ունեցած դիրքի վրա: Ալեն Սիմոնյանը վարչության նախկին նախագահի չընտրվելն ու իր քիչ ձայներ ստանալը պայմանավորել է ներկուսակցական պասիվ աշխատանքով: Նա նաև շեշտել է, որ […]

̰
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը

21:58 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը 307, Սուրեն Պապիկյանը 273, Արայիկ Հարությունյանը 244, Արարատ Միրզոյանը 239, Հակոբ Արշակյանը 233, Վիլեն Գաբրիելյանը 230, Ռոմանոս Պետրոսյանը 215, Հակոբ Սիմիդյանը 204, Տիգրան Ավինյանը 202, Ռուբեն Ռուբինյանը 198, […]

̰
Ովքեր են ընդգրկվել ՔՊ վարչության կազմում․ նախնական տվյալներ

21:18 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, […]

̰
Ալեն Սիմոնյանը 5 անհեթեթ վարկած ասաց, թե ինչու ես իրեն չեմ սիրում. Դանիել Իոաննիսյան

12:01 12.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատասխանել է իրենց հետաքննության վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին: «Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասաց, թե ինչու ես իրեն չեմ սիրում: Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ: […]

̰
Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել. Ալեն Սիմոնյան

11:38 12.06.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից մեկին: «Հարգելի ընկերներ, FIP կայքը (Դանիել Իոաննիսյան) նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը: Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես […]

̰
Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել

20:32 11.06.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է fip.am փաստերի ստուգման հարթակը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը, Փաստերի ստուգման հարթակի հրապարակման հիման վրա, հունիսի 4-ին Սիմոնյանի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթ էր հարուցել։ Մայիսի 31-ին Fip.am-ը «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված […]

̰
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` դատապարտելով Էրդողանի կողմից Եղեռնի զոհերի պիտակավորումը

19:10 11.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել ու դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարի ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի պիտակավորումը: «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի […]

̰
Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

22:07 05.06.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: «Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-ասված է որոշման տեքստում: Վարույթը հարուցվել […]

̰
Ոստիկանությունն ուսումնասիրում է բռնության ցանկացած կոչ, քարոզ. Վալերիյ Օսիպյան

16:45 05.06.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց ոստիկանության աշխատանքի ձեռքբերումները: Նա ընդգծեց՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու երևույթը վերացել է: Օսիպյանը տեղեկացրեց՝ ոստիկանությունում տարվում է սկզբունքային պայքար նաև ներքին կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորման բացառման ուղղությամբ, և պետք է փաստել, որ ներկայում ոստիկանությունում չկա համակարգված որևէ կոռուպցիոն մեխանիզմ, իսկ հայտնաբերված հատուկենտ դեպքերը ստանում […]

̰
Ալեն Սիմոնյանի աները նշանակվել է Կենտրոն վարչական շրջա­նի ղեկավարի տեղակալ․ «Ժամանակ»

08:42 05.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղե­կություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջա­նի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ: Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերու­թյուններ ունեն: Ձոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիա­լական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտո­նից ազատվել է 2010 թվա­կանին»։

̰
Խորհրդարանում լույս չլինելու պատճառով նիստն ընդհատվեց

19:22 04.06.2019

ԱԺ-ում այսօր, ինչպես արդեն նշել ենք, նախատեսված էր լրացուցիչ նիստ անցկացնել լիագումար նիստի օրակարգը սպառելու նպատակով: ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես էր գալիս տարեկան հաղորդմամբ, որից հետո պատգամավորները նրան հարցեր էին ուղղում, որն ընդմիջվեց, քանի որ խորհրդարանում լույս չկար: Ընդմիջումից հետո, երբ պատգամավորները վերադարձել էին դահլիճ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Հարգելի՛ գործընկերներ, 5 րոպե ընդմիջում, […]

̰
Թուրքերը կոտրել են Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջը

11:47 04.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերը կոտրել են իմ Twitter-ի պաշտոնական էջը: Ատելությունը հայերի նկատմամբ նույնիսկ ցեղասպանությունից 104 տարի անց նրանց մեջ դեռ կա: Հայը ապրել է և ապրելու է միշտ և տեսնելու է ատելության կայսրության տապալումը, շատ մոտ ապագայում, շատ… »:

̰
Այսօր ժամը 18։30-20։00-ն ԱԺ-ն լրացուցիչ նիստ կանցկացնի

11:35 04.06.2019

Քանի որ ԱԺ օրակարգի հարցերը շատ են, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` կարող են լրացուցիչ նիստ անցկացնել, ուստի հայտարարեց քվեարկություն՝ այսօր ժամը 18։30-20։00-ն լրացուցիչ նիստ անցկացնելու վերաբերյալ: 80 կողմ, 8 դեմ, 4 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: Ալեն Սիմոնյանը նշեց. «Ավելացնեմ, որ վաղը՝ ժամը 10-ին, ունենք նիստ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ […]

̰
Ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը. պատգամավորները դժգոհում են

11:34 04.06.2019

ԱԺ նիստի սկզբին, երբ քննարկվում էր ԿԲ տարեկան զեկույցը, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. այս հանգամանքը վրդովմունքի տեղիք տվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերը փակ կլինեն. Ալեն Սիմոնյան

19:19 03.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի ստեղծմանը և նշել, որ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ. «Հարցը վերաբերում է մեր բանակին, անվտանգությանը և այս փուլում մենք չգիտենք, թե ինչ կարող ենք լսել, իմանալ: Ես կարծում եմ, որ ամբողջությամբ փակ պետք է լինեն նիստերը»: Խոսելով նոր Ընտրական […]

̰
Այսուհետ ինձ համար Դանիել Իոաննիսյանը և արած հետազոտությունները լուրջ չեն. Ալեն Սիմոնյան

19:09 03.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր մասին խոսակցություններին և նշել, որ իր մասին ասված ցանկացած զրույց փուչիկի պես տրաքելու է: Նրա խոսքերով՝ պետք է Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվել, թե նա արդյոք իր ապօրինի հարստացման հարցով դիմե՞լ է ՀՔԾ-ին, թե՞ ոչ. «Ես ապացուցել եմ, որ Իոաննիսյանը սխալ է: Նա հրապարակումը արել է […]

̰
BACK_TO_TOP