12:25 27.02.2022
Համայնքների խոշորացման արդյունքում Շիրակի մարզում ձևավորվել է 6 համայնք։
Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում խոշորացված բնակավայրերում հայտնի են նաև համայնքների ղեկավարները, որոնց ընտրել են ավագանիները։ Սակայն մինչ օրս լիարժեք ձևավորված չեն խոշորացված համայնքների աշխատակազմերը։
«Ինքը ահագին բարդ պրոցես է, ավագանու նիստերով էաշխատակազմերի ձևավորումը՝ կառավարչական հիմնարկի ձևավորումը, հաստատումը, ռեգիստրում գրանցումը, նոր կնիքների ձեռքբերումը։ Այսինքն բավականին երկարատև պրոցես է, նաև դրան գումարած հաստիքացուցակներ կազմելիս համայնքները թերացել էին, ինչ-որ բան ճիշտ չէին արել, հիմա աշխատել ենք էդ ուղղությամբ, ինչ-որ բաներ փոխել ենք տվել։ Պաշտոնների անվանացանկերը հաստատվում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով։ Հիմա այս պահին հաստատման փուլում մնացել է միայն Ախուրյանը։ Դրանից հետո էլ ենթադրվում է, որ ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումով աշխատակազմերը կսկսեն գործել, մինչև համայնքային ծառայողի մրցույթների կազմակերպումը»,- այս մասին նշել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։
Նոր ձևավորված համայնքներում բնականոն աշխատանքային պրոցեսին անցնելու համար, բացի աշխատակազմերի հաստատումից, անհրաժեշտ է նաև ունենալ համայնքների կազմերի մեջ մտնող բնակավայրերի վարչական ղեկավարների նշանակումը։
Վարչական ղեկավարը նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից, իսկ մինչև այդ ավագանու կողմից սահմանվում են վարչական ղեկավարների նստավայրերը, ավագանին պետք է որոշի նաև թե որ բնակավայրերում պետք է ունենան վարչական ղեկավարներ։ Հնարավոր է, ավագանու որոշմամբ երկու բնակավայր ունենա մեկ վարչական ղեկավար։
Մարզում, ըստ բնակավայրերի, լինելու են 97 վարչական ղեկավարներ, այս պահին նրանցից մոտ 50-ն են նշանակված։
«Օրենքով նախատեսված է՝ մինչև 500 հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում կարող են ունենալ վարչական ղեկավար կամ չունենալ, դա արդեն համայնքի ավագանին է որոշում։ Իսկ 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում արդեն իսկ պետք է լինի վարչական ղեկավար», – ասել է Արամ Անտոնյանը։
Բոլոր բնակավայրերում վարչական ղեկավարների չնշանակվելու պատճառներից մեկը նաև օրենքով սահմանված բարձրագույն կրթության անհրաժեշտությունն է։
Միավորումից հետո նախկին գյուղապետարանների շենքերը պահպանվելու են, դրանք համայնքային սեփականություն են, այն բնակավայրերում, որտեղ կնշանակվեն վարչական ղեկավարներ, նրանք գործունեություն կծավալեն հենց այդ շենքերում՝ որպես վարչական կենտրոններ։ Որոշ դեպքերում նրանք կունենան նաև փոքր աշխատակազմ։
«Վարչական ղեկավարների հետ օրենքով նախատեսված են օպերատորներ, որոնք նույնպես քաղաքացիական ծառայողներ են, աշխատելու են ամբողջ տեղեկատվական բազայի հետ, բնակչությանը տեղում սպասարկելու են։ Մեծ բնակավայրերում նախատեսված են էլի հաստիքներ, օրինակ հարկային գործակալներ, այսինքն, ապահովելու են բնակավայրի հարկային եկամուտները», – նշել է Արամ Անտոնյանը։
Վարչական ղեկավարները նաև խորհրդակցական ձայնի իրավունքով, իրավասություն ունեն մասնակցելու տվյալ համայնքի ավագանու նիստերին։
Համայնքներում աշխատակազմերի ձևավորման և վարչական ղեկավարների նշանակման հստակ ժամկետներ սահմնված չեն, սակայն որքան գործընթացն արագ է կատարվում, այնքան դա օգուտ է համայնքին։
Շիրակում համայնքների միավորումը երեք փուլով է տեղի ունեցել, առաջին փուլում՝ 2016 թվականին, միավորվել էին Ամասիայի և Աշոցքի նախկին տարածաշրջանների 44 համայնքներ, ինչի արդյունքում ձևավորվել էին 4 համայնքներ։ Երկրորդ փուլը 2017-ին է եղել, երբ միավորվել են Ախուրյանի տարածաշրջանի 23 գյուղեր և Անիի նախկին տարածաշրջանի 17 գյուղեր։ Իսկ երրորդ փուլը 2021 թվականին էր, երբ միավորվեցին 40 համայնքներ, և հիմա արդեն Շիրակի մարզում կա 6 համայնք, որոնցից չորսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին 2021-ի դեկտեմբերի 5-ին։
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...