15:17 27.02.2022
Ամասիա խոշորացված համայնքին նախկին Արփի համայնքի փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը ձգձգվում է։
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության թեկնածուները վայր են դրել իրենց մանդատները և բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Արփի համայնքի նախկին ղեկավարը, ով բողոքարկողներից մեկն է, հրաժարվում է նոր համայնքապետին փոխանցել համայնքի փաստաթղթերն ու գույքը։
Ընտրություններից մոտ երեք ամիս անց այս խնդիրը դեռ լուծում չի ստացել։ Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն այս մասին նշել է․
«Թեկնածուների առաջադրել է կուսակցությունը և եթե կուսակցությունը չի բողոքարկել ընտրությունների ելքը, ապա դրանով հարցը փակվում է, Ամասիայում եթե ասում են, որ բողոքարկել են, ապա կոնկրետ մարդկանց անձնական հարցն է։ Բայց էս պարագայում համայնքում աշխատանքները դանդաղում են, գոնե Արփիի տարածաշրջանի մասով խոչընդոտներ կան»։
Այս գործընթացը չկարգավորվելու պատճառով նաև խնդիրներ են առաջ գալիս բնակիչների հետ աշխատանքում։ Փաստաղթղերը մնացել են նախկին համայնքապետարանում, նոր ձևավորված համայնքը այնտեղ նույնիսկ աշխատակիցներին չի կարող դիմել որևէ հարցով։
Համայնքի ղեկավարի լիազորությունները դեկտեմբերի 17-ից օրենքի ուժով դադարեցված են, ով իր հետ աշխատանքից ազատել է նաև մյուս աշխատակիցներին։
«Բոլոր համայնքներին մենք ենք գրություն, մեթոդաբանություն ուղարկել, որ ինչ-որ ժամանակ կա հատկացված, աշխատակազմերը պետք է ազատվեն աշխատանքից։ Փետրվարի 25-ին նոր լրացել է իրենց աշխատանքի ժամկետը և՛ հայեցողական պաշտոնների, և՛ աշխատակազմերի։ Իրենց մոտ ժամանակից շուտ, իր հետ հավասար բոլորին ազատել են։ Մնացել էր մի հոգի՝ հաշվապահը և հիմնականում նոր համայնքապետի կապն իր հետ էր։ Գործ է հարուցված համայնքի սեփականությունը չհանձնելու հետ կապված։ Ամենամեծ խնդիրը էդ համայնքի բնակավայրերում վարչական նստավայրեր և վարչական ղեկավարներ նշանակելն է, այս պահին դեռ չի հաջողվել լուծել։ Այնտեղ բավականին գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա կա, որոնք օգտագործվելու են, արդեն գարուն է, բայց քանի դեռ հանձնված չէ համայնքը չի կարող օգտագործել», – նշել է Արամ Անտոնյանը։
Արփի համայնքից Ամասիային ընդհանրապես ոչինչ չի հանձնվել՝ փաստաթղթեր, գրասենյակային գույք և տեխնիկա։ Ընդունման-հանձնման հանձնաժողովը գնացել է իր գործառույթներն իրականացնելու, սակայն տեղում լարվածություն է եղել և գործընթաց չի կատարվել։
«Մենք հանդիպել ենք նաև նախկին համայնքի ղեկավարի հետ, փորձել ենք բացատրել, որ դու սխալ ընթացքի վրա ես, այլևս հարցը փակված է, նոր տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորված։ Բացատրել ենք նաև, որ դու դատարան ես դիմել, այդ պրոցեսը երկար է, մինչև կլինի որոշում դու պարտավոր ես համայնքի գույքը հանձնել նոր համայնքի ղեկավարին, համայնքը պարտավոր է էդ գույքով ծառայություն մատուցել բնակիչներին։ Էդ գույքը որևէ մեկի սեփականությունը չէ, պետք է ծառայի համայնքի բնակիչներին, ով էլ որ համայնքի ղեկավարը լինի», – ասել է Արամ Անտոնյանը
Ըստ Արամ Անտոնյանի, այս հարցում մարզպետարանը որևէ լիազորություն չունի, միջամտել չի կարող։ Իրենց գործառույթն այս պարագայում կարող է լինել միայն փաստաթղթերի տրամադրումից հետո, նոր համայնքապետարանի հրավերով, ստուգել փոխանցված փաստաղթերի ամբողջականությունը։
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...