13:53 28.02.2022
Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունն սկիզբ է առնում 18-րդ դարից: Պատմական փաստերը վկայում են, որ մայրաքաղաքում շատրվաններ ու ջրավազաններ եղել են դեռևս 1800-ական թվականներին: Ինչպես փոխանցում են Երևանի քաղաքապետարանից, առաջին մեծ շատրվանը գտնվել է Երևանի բերդում:
«Երևանը մերձարևադարձային գոտում է, որտեղ չորս ամիս շարունակ լինում է տապ ամառ և, դրանով պայմանավորված, միշտ եղել է ջրի կարիք: Մենք ունենք թանգարանում նմուշ՝ Սարդարի պալատի ջրավազանը, որն իր գեղեցկությամբ առանձնացել է ոչ միայն որպես ներքին հարդարանքի մաս, այլև՝ առանձնահատուկ նշանակությամբ: Ջրավազան է լցվել ջուր, որին անուշաբույր և զովացնող նյութեր են խառնել, ինչը շոգ սրահին զովություն է հաղորդել: Այնքան շքեղ է եղել իր ժամանակին, որ բոլոր պատմագիրներն այս շատրվանի մասին նշում են»,- պատմում է Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Մարինե Նավասարդյանը:
Երևանի բերդի այժմյան տարածքում ևս ուրույն նշանակություն ունի, թեև վերակառուցված, բայց ճարտարապետական նմանատիպ լուծմամբ վերածնված շատրվանը:
«Մենք գտնվում են բերդի տարածքում և սա էլ պատմական շատրվան է, կարելի է ասել: Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ մենք ամեն օր աշխատում ենք բերդի տարածքում: Պատմական վայր է այն մեզ համար, զբոսաշրջիկներն էլ շատ սիրով, հետաքրքրությամբ են այցելում այստեղ: Մեր պատմության մի փոքրիկ մասն է, որն այսօր ունի այս տեսքը»,- նշում է էքսկուրսավար Մանե Ասլանյանը:
Երևանի հազարամյակների պատմության լուռ վկաներն են նաև բոլոր այն լուսանկարները, որոնք խնամքով պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:
«Մեր ավանդապահոցում ունենք լուսանկարներ, որոնք բավականին շատ տեղեկատվություն են մեզ տալիս մեր պատմության վերաբերյալ: Ծանոթ լինելով մեր երևանյան չոր կլիմային՝ խիստ անհրաժեշտություն էր շատրվանների և ջրավազանների առկայությունը: Ճիշտ է, սկզբնական շրջանում ջրի խնդիր կար, բայց հետագայում, երբ 1911 թվականին ջրմուղն սկսեց գործել, այս խնդիրն սկսեց լուծվել»,- պատմում է լուսանկարների ավանդաբաժնի ավանդապահ Արմինե Կարապետյանը:
«Ջրախոս» այս կոթողները տարիների ընթացքում դարձան ոչ միայն Երևանի հմայքն ընդգծող խորհրդանիշերից, այլև առանձնացան կենսական նշանակությամբ: Շատրվանային համալիրների անհրաժեշտությունը քաղաքի կարևոր ու գլխավոր փաստաթղթով ամրագրեց նաև Ալեքսանդր Թամանյանը: Նախագծերն սկսեցին կյանքի կոչվել 50-ական թվականներից:
Հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանը հիմա էլ շարունակում է գրավել մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ այս տարի, ի դեպ, նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը, որը գործարկվել է 2007թ.:
«Շարժիչները կփոխարինվեն, մալուխները, լուսային ու ձայնային համակարգը՝ նույնպես: Տարբերակ է մշակվում, որ ջրային լրացուցիչ էկրան տեղադրվի, որի վրա մեր ճարտարապետական արժեք ներկայացնող կոթողները կցուցադրվեն: Բացի այս, տարվա ընթացքում նաև վեց շատրվանների պոմպերի փոխարինման ու նորոգման աշխատանքներ են նախատեսված»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Մայրաքաղաքում շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով:
Արաբկիր զբոսայգու համալիր բարեկարգման ծրագրով նոր շնչով կվերագործարկվի նաև շատրվանային համալիրը: Երևանյան բակերում ևս կառուցվում են շատրվաններ:
«Մարտի մեկից նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն բոլոր օբյեկտներում՝ ներկման, սալիկների ամրակցման, մալուխային գծերի ու պոմպերի վերանորոգման: Տարվա ընթացքում բոլոր ջրավազանները շաբաթը մեկ ջրադատարկվում են, լվացվում, մաքրվում, ամեն օր ախտահանում են»,- ասում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:
Ճարտարապետական յուրօրինակ լուծումներով ու կառուցվածքով Երևանի ջրային խորհրդանիշները դարձած շատրվաններն այս տարի ևս կգործարկվեն ապրիլի 7-ին՝ թարմություն ու զովություն հաղորդելով արևային մայրաքաղաքին:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...