16:47 28.02.2022
Վայոց ձորի մարզում մանկական զարգացման երեք կենտրոնի վերանորոգման և կարողությունների ընդլայնման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել, տեղեկացնում են նախարարությունից:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է համայնքային ծառայությունների հասանելիության ապահովումն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև շահառուների բարեկեցության, արժանապատիվ կյանքի ապահովման, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակի բարելավման նպատակով` Ճապոնիայի կառավարության կողմից խոցելի խմբերին (մասնավորապես՝ տարեցներին, երեխաներին և հաշմանդամություն ունեցող անձանց) ուղղված միջոցառումների դերը․
«Սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը բազմամյա դրական փորձ ունի, և այս պայմանագրի կնքումը մեկ անգամ ևս փաստում է, որ շարունակական ներդրված ջանքերը ծառայում են իրենց նպատակին։ Վստահ եմ, որ «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունն, իր հերթին, պատշաճ և լավարկված ծառայություններ է տրամադրելու շահառուներին»։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս կարևորել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու սոցիալական հարմարվողականությանն ուղղված ծրագրերի իրականացումն՝ այս համատեքստում շեշտելով Վայոց ձորի մարզում երեխաների զարգացման կենտրոններում մարզական թերապիայի համար նախատեսված խաղահրապարակների վերանորոգման և բարելավման անհրաժեշտությունը․ «Ծրագրի շրջանակում ավելի քան 300 երեխա կօգտվի բարելավված պայմաններից, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս պայմանագրի միջոցով ևս կնպաստենք տարածաշրջանում կրթության որակի և երեխաների բարեկեցության ապահովմանը»։
«Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրեն Լուսինե Սիմոնյանն իրականացվող ծրագրի շրջանակում ընդգծել է պետություն-մասնավոր սեկտոր արդյունավետ համագործակցության դերն ու շեշտել երեխաներին տրամադրվող ծառայությունների հասանելիության ու որակի բարելավման ապահովումը։
Կողմերը հույս են հայտնել, որ պայմանագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքները կկազմակերպվեն նախատեսվածի համաձայն և գրանցեն դրական արդյունք։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...