17:17 01.03.2022
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնում մարտի 𝟏-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։
Օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի գործունեության տարեկան հաշվետվությունների ամփոփմանը, Տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում իրականացվող ընթացիկ վարչարարությանը, վարչական վարույթներն ու վարչարարությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի կիրառմանը վերաբերող հայցերի լայն շրջանակ։
Աշխատանքային խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Նա խոսեց ՏՄ վերահսկողության ներքո ոլորտներում արված աշխատանքի մասին։
Մասնավորապես՝ առանձնակի անդրադարձ կատարեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարության նկատմամբ տեսչական վերահսկողության էլ ավելի խստացմանը։
Գ․ Շախբազյանն ընդգծեց, որ ՔՏՀԱՏՄ-ն հետևողականորեն շարունակելու է ապօրինի ինքնակամ կառույցների հայտնաբերումը, գույքագրումը՝ նմանատիպ կառույցների ի հայտ գալը կանխելու, օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու, քաղաքաշինական գործունեությունը բացառապես օրինականության դաշտում պահելու համար։
ՏՄ ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը ներկայացրեց ՏՄ գործունեության 𝟐𝟎𝟐𝟏թ․ տարեկան հաշվետվությունը, իսկ մասնագիտական վարչությունների պետերը՝ վերահսկողության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։
Խորհրդակցությանը քննարկվեց նաև հանրապետության բուժհաստատություններում հրդեհատեխնիկական հետազոտություններ, ինչպես նաև խորհրդատվություն և իրազեկման աշխատանքներ իրականացնելու հարցը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն անդրադարձավ տեխզննման կայանների նկատմամբ արվող վերահսկողությանը, ինչպես նաև տրանսպորտային անվտանգության ոլորտին առնչվող նոր գործառույթին, որը վերապահվել է տեսչական մարմնին։ Խոսքը վերաբերում է բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման նկատմամբ վերահսկողությանը։
Ա․ Գրիգորյանը խոսեց նաև ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին բեռնափոխադրում իրականացնող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթացի մեխանիզմների մասին։
Նշվեց, որ առաջիկա օրերին մի քանի մարզերում սկսվելու է կշռման գործընթացը։ ՏՄ ղեկավարի տեղակալն անդրադարձավ նաև բեռնափոխադրումների ոլորտում կատարված ենթաօրենսդրական փոփոխություններին և դրանց մասին տնտեսավարողներին իրազեկելու հարցին։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև գործավարության հետ կապված ընթացիկ մի շարք հարցեր։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...