17:52 01.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին։
Ողջունելով պարոն Դիոնին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել սերտ ոլորտային համագործակցության կառուցումը։
«Բացի մեր երկրների միջև դիվանագիտական, միջպետական հարաբերությունների օրակարգային սպասարկումը, մենք պատրաստակամ ենք լայն համագործակցություն ծավալել նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում և համագործակցել այնպիսի կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարը, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, հանրապետությունում ջրային ռեսուրսների ողջամիտ կառավարումը, գետերի ու Սևանա լճերի մաքրման տեխնիկական հնարավորությունների փորձի փոխանակումը և այլն»,-նշել է նախարարի տեղակալը։
Կողմերը քննարկել են երկարաժամկետ գերակայությունների ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և առանձնացրել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն և փորձի փոխանակում։
✅ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սևանա լճի էկոհամակարգի առողջացման համալիր ծրագրերին, այդ թվում լիճ թափվող գետերի և կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողություններին։
Սևանա լճի խնդիրների վերաբերյալ զեկույցները կտրամադրվեն գործընկերներին՝ հետագա քննարկումների նպատակով։
✅ Քննարկվել են անտառների պահպանության և անտառի վրա մարդածին ազդեցությունը մեղմող համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունները։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ ցանկալի է փորձի փոխանակում իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործիքակազմերի շուրջ։
✅ Անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կլիմայական օրակարգում Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...