00:48 03.03.2022
Ֆրանսիան պատերազմ չի մղում Ռուսաստանի դեմ, չորեքշաբթի օրը երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ:
«Մենք Ռուսաստանի դեմ պատերազմ չենք վարում։ Մենք գիտենք, թե որքան շատ բան է մեզ կապում Ռուսաստանի ժողովրդի, եվրոպացի ժողովրդի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդքան մեծ զոհեր է տվել, որպեսզի փրկի Եվրոպան»,- ասել է Մակրոնը։
Միաժամանակ նա դատապարտել է Ուկրաինայի ներխուժումն ու Ֆրանսիայի աջակցությունը հայտնել ուկրաինացի ժողովրդին։
«Մենք պատժամիջոցներ ենք ընդունել Ռուսաստանի նկատմամբ, bայց պետք է հասկանալ, որ մեր գյուղատնտեսությունը, մեր արդյունաբերությունը և տնտեսության շատ հատվածներ կտուժեn», – նախազգուշացրել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «եվրոպական պաշտպանությունը պետք է անցնի նոր փուլ»:
«Մենք չպետք է կախված լինենք մյուսներից և կարողանանք կանգնել՝ ցամաքում, ծովում, ջրի տակ, օդում, տիեզերքում կամ կիբերտարածությունում»,- ընդգծել է Մակրոնը:
«Ուկրաինայի իրադարձությունները կազդեն մեր ժողովրդավարական կյանքի և ընտրարշավի վրա, որը փաստացի սկսվում է այս շաբաթվա վերջին։ Այս արշավը ազգերին թույլ կտա անցկացնել կարևոր ժողովրդավարական բանավեճեր, որոնք չեն խանգարի մեզ միավորվել գլխավորում»», – նշել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով ՝ ապրիլի 10-ին և 24-ին: Մակրոնը դեռ պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետով։
Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ տնտեսական կապերի խզումը կհարվածի հենց Եվրոպային, բայց դա համարել է անհրաժեշտ վճար խաղաղության և ժողովրդավարության համար:
Պետության ղեկավարը խոստովանել է, որ տնտեսության շատ ճյուղեր կտուժեն հակառուսական պատժամիջոցների պատճառով՝ նախազգուշացնելով գների անխուսափելի աճի մասին, որը կանդրադառնա եվրոպացիների գնողունակության վրա:
«Ես հանձնարարել եմ վարչապետին առաջիկա օրերին մշակել տնտեսական և սոցիալական դիմակայության ծրագիր, որպեսզի պատասխանեմ այդ դժվարություններին», – ասել է նա:
Նրա խոսքով ՝ էներգետիկան և արդյունաբերությունը չպետք է կախված լինեն ռուսական գազից։ Մակրոնը խոստացել է առաջ տանել Եվրոպայի էներգետիկ անկախության ռազմավարությունը, որը ներառում է վերականգնվող և ատոմային էներգետիկայի զարգացումը, այդ թվում՝ նոր ռեակտորների կառուցման հաշվին:
Մակրոնը նաև հայտարարել է, որ կաջակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությանը:
Նրա խոսքով ՝ երկխոսությունը կոչված է համոզելու ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մեջ:
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...
10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...