Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին

19:17 11.07.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ:

Նախագահը շնորհավորել է դեսպանին, Եգիպտոսի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, զարգացում և հաջողություններ։

«Շնորհիվ նաև Ձեր ջանքերի՝ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում և հաջողություններ արձանագրում։ Պատահական չէ, որ Եգիպտոսը եղել է այն առաջին երկրներից մեկը, որ դեսպանատուն է բացել Հայաստանում, իսկ Հայաստանը՝ իր առաջին դեսպանություններից մեկը հենց Կահիրեում։ Այս հարաբերություններում մեծ դեր ունի նաև Եգիպտոսում հաստատված հայկական համայնքը»,- ողջունելով դեսպանին ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսը Հայաստանի համար բարեկամական երկիր է, և երկու ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են պատմական հիմքերի վրա։

«Եգիպտոսն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ կրող երկրներ են, և մեր ժողովուրդների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ»,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված քաղաքական բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռում՝ առավել խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։ Նախագահը հավելել է, որ այդ քաղաքական երկխոսությունն իր դրական ազդեցությունն է թողնում նաև գործարար կապերի զարգացման վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական փոխգործակցության համար։

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով․

«Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ։ Մեր ազգային տոնի նախաշեմին Ձեր կողմից ցուցաբերված ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Շնորհակալ եմ այն աջակցության համար, որ Դուք մշտապես ցուցաբերում եք Հայաստանում իմ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում, որը միտված է մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը»։

Դեսպանը մատնանշել է 2023 թվականի սկզբին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը՝ նշելով, որ այն նոր խթան հանդիսացավ հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման և փոխգործակցության խորացման համար։ Սերենադ Գամիլը նաև ընդգծել է եգիպտահայ համայնքի նշանակալի ներդրումը Եգիպտոսի զարգացման գործում:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման օրակարգին և հեռանկարներին: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Եգիպտոսի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP