Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը. հաստատվել է մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը. հաստատվել է մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը

21:28 03.03.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը ողջունել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:

«Ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քրիստիննե Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների մանդատի լիարժեք իրականացման համար կարևոր է համագործակցությունն իշխանության բոլոր ճյուղերի, ներառյալ՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմինների հետ: «Այդ համագործակցությունն ունենալու է այն կարևոր երաշխիքը, որը պատրաստվում եմ պաշտպանի հաստատության ներքո օգտագործել և ծառայեցնել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության՝ առավել լավ իրավիճակ ստեղծելու գործին»,- ասել է ՄԻՊ-ը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մի նոր աննախադեպ երևույթ ունենք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիուտի գոյության համար. առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի պաշտոնավարման ժամկետի վերջին օրը: Նախկինում մենք ունեցել ենք Մարդու իրավունքների 4 պաշտպան, և նրանք բոլորն էլ իրենց մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել: Եվ սա կարևոր արձանագրում է սրանից բխող ակնհայտ և ոչ այնքան ակնհայտ հետևություններով»:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման, ինչպես նաև Վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ընթացքում պարարտանյութերի կիրառման բացակայությունը կհանգեցնի բերքատվության նվազման, տարեցտարի կնկատվի հողերի աղքատացում և բերրիության անկում: Հայաստան ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում երեք երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրան և Վրաստան։ Ծրագիրը հողօգտագործողների համար կստեղծի գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն: Ծրագիրը կիրականացվի 2022 թ. բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը: Ծրագրի շրջանակում ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից սահմանված կարգով։ Ընտրանքային մոնիթորինգ իրականացվում է նաև մարզպետարանների կողմից՝ նախարարության հետ համաձայնեցված կարգով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ՝ 2.5-3 անգամ գնաճ է գրանցվել: Ըստ նախարարի՝ փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում և որոշվել է հանդես գալ նրանց աջակցելու ծրագրով: Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է արել հնարավորինս շատ հողեր մշակել, քանի որ ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր. «Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրանով կառավարությունն արձագանքում է շուկայում առկա գնաճին։ «Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում: Բայց մյուս կողմից, միակ լավատեսականը ստեղծված իրավիճակում կարող է լինել գյուղատնտեսության զարգացումը։ Իհարկե, այս առումով մենք նաև հասկանում ենք, որ կա զուգահեռ մեկ ուրիշ պրոբլեմ. կլիմայի գլոբալ փոփոխության արդյունքում ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ պրոբլեմներ ենք ունենում, մանավանդ, եթե հաշվի առնենք մեր ջրային համակարգերի մաշվածության աստիճանը: Այդ առումով մենք ձևավորել ենք, պայմանական ասած, օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ՝ սպասվող խնդիրների արձագանքելու համար: Հիմա արդեն ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք», -ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հիմա արդեն ավելի ակնհայտ է՝ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, չունի հեռանկար, որովհետև կա ջրի խնդիր. «Շատ ցավալի է, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրգանական պարարտանյութերի արտադրությունը չի զարգացել: Միտումները ցույց են տալիս, որ աշխարհում զարգանում է օրգանական պարարտանյութերի արտադրությունը և զուգահեռ էականորեն ավելանում է օրգանիկ գյուղատնտեսական ապրանքի գինը: Այսինքն՝ այդ ուղղությունը դառնում է շատ շահութաբեր բիզնես: Բայց մենք այդ զարգացման ծրագրերը չենք կարողանում պատշաճ ձևով իրականացնել, որովհետև անընդհատ տեղային փոքր, պայմանական հրդեհներ մարելու տրամաբանության մեջ ենք: Մենք ջրի պրոբլեմի լուծման համար ծրագիր ենք ներդրել. կաթիլային ոռոգման անցնող մինչև 3 հեկտար տնտեսություններն ազատվում են ջրի վարձից, բայց չգիտենք ի վերջո, գործնականում դա գործարկվում է, թե չէ: Մենք պետք է հետևողական գնանք և աջակցենք»:

Վարչապետը կառավարության նիստին նեկրա մարզպետների ուշադրությունը հրավիրել է այդ հարցին և նշել. «Առկա է օրգանական պարարտանյութերի արտադրությանը, կաթիլային տնտեսությանն և ընդհանրապես ինտեսիվ գյուղատնտեսության անցնելու հրամայական, որովհետև հին գյուղատնտեսությունից ավելի ու ավելի է մնում «ուրվականը»: Այդ «ուրվականին» կենդանացնելու փորձերը ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում են, և մենք պետք է շատ ուղիղ, ակտիվ մեր հայրենակիցներին սա կարողանաք ներկայացնել: Իհարկե, նաև աջակցել նրանց ինչով հնարավոր է: Մենք գյուղատնտեսության ոլորտում 11-ից ավելի զարգացման ծրագրեր ենք ընդունել, որոնք անհրաժեշտ ծավալով չեն աշխատում: Այստեղ մենք պետք է հետևողական լինենք»:

Կառավարությունը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում վերջին երեք տարիներին անասնաբուծության համախառն արտադրանքը նվազել է՝ 2018 թ. 477,1 մլրդ դրամի փոխարեն 2020 թվականին կազմել է 433,8 մլրդ դրամ։ Նվազել է նաև առանձին անասնաբուծական արտադրանքների արտադրության ծավալները՝ միս (սպանդային քաշով) 108,2 հազար տոննայի դիմաց 2020 թվականին արտադրվել է 107,7 հազար տոննա, 2018 թվականին արտադրված 697,7 հազար տոննա կաթի փոխարեն՝ 654,3 հազար տոննա։ Բացի ընդհանուր ցուցանիշների նվազումից, առկա են խնդիրներ նաև սեզոնայնությամբ պայմանավորված կաթի արտադրության և իրացման կազմակերպման հարցում։ Ծրագրի նպատակն է անասանբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում կատարվող ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել անասնաբուծական հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալների ավելացմանը, ինքնաբավության մակարդակի ավելացմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։ Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 17,5 մլրդ դրամ՝ 5 ներդրումային ծրագրի հաշվով՝ 2023-2027 թվականներին՝ յուրաքանչյուր տարի շուրջ 3,5 մլրդ դրամ։ Արդյունքում՝ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով, մասնավորապես, թռչնաբուծության ուղղությամբ 8,0 մլրդ դրամ ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա թռչնի միս՝ շուրջ 8,6 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի արդյունքում ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով: Բացի այդ, ակնկալվում է, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 3 տարվա ընթացքում հարկերի տեսքով պետական բյուջե կվերադարձվեն պետության կողմից ներդրված գումարները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP