Սոցիալապես անապահով սպառողների համար գազի սակագինը չի թանկանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Սոցիալապես անապահով սպառողների համար գազի սակագինը չի թանկանա

21:35 03.03.2022

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գնաճի թեմային: «Ընդհանուր առմամբ պարզ է, որ մենք գտնվում ենք գնաճային միջավայրում, չնայած մենք այս տարվա սկզբին, նախորդ տարեվերջի կանխատեսումներով արդեն մտնում էինք գնաճային կայունացման փուլ, բայց հիմա, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ»:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է բնական գազի գնի փոփոխության հարցին. «Մենք քաղաքականությունը տարել ենք հետևյալ կերպ. առաջին՝ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Ես ուզում եմ ձեզ մի նրբության մասին տեղեկացնել, որ դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է, և ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Այսինքն՝ միավոր ջերմատվությունն ավելացել է: Այս հաշվարկը մենք այս ընթացքում արել ենք միայն ջերմաէլեկտրակայանների հետ կապված, բայց մյուս քաղաքացիների նկատմամբ այդ հաշվարկը չի արվել: Այսինքն՝ փաստացի ավելի կալորիականությամբ գազ է օգտագործվել, բայց վճար չի պահանջվել: Հիմա, տարբեր հանգամանքներից ելնելով, գիտեք, որ օրինակ՝ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է, և մենք միջոցներ ենք ձեռնարկել, ՀՀ-ի գազի գինը 165 դոլար 1000 խմ-ի համար, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պահպանելու համար: Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը մինույն ժամանակ շուրջ 100.000 սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում և ինչպես գիտեք որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Շատ կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան ճիշտ գնահատել, թե ինչ է տեղի ունենում»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն իր հերթին նշել է, որ սպառողներին մատակարարված գազի սակագնի ավելացման հիմնական խնդիրը եղել էր կալորիայի արդեն իսկ հաշվառման խնդիրը. «Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2013 թվականից, երբ «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմ Էքսպորտի» հետ կնքել է պայմանագիր, արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև: Եվ այս ութ տարիների ընթացքում տարբեր խնդիրներով, քանի որ կուտակված էին բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, այդ կալորիայի ճշգրտման բանաձևն անընդհատ հետաձգվել է, և իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022 թվականին, որովհետև կառավարության հետ համատեղ, կարելի է ասել, գրեթե բոլոր այս 8-9 տարիների կնճռոտ հարցերը «Գազպրոմի հետ» ավարտին ենք հասցնում: Լուծվում է և՛ «Գազպրոմ Արմենիայի» Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահութաբերության խնդիրը, և՛ առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը և կալորիայով: Արդեն իսկ տրամաբանական է, որ մեր սակագնային հաշվարկները պետք է իրականացնեինք այդ կալորիայի ճշգրտումով, որովհետև այդ հարցով միշտ հետաձգվում էինք նաև այս խնդիրների լուծման համար:

Ուզում եմ նաև նշել, որ կալորիան դա գազի ջերմատվության խնդիր է: Կոնկրետ սակագինը հիմա բարձրանում է կալորիայի պատճառով: Որոշակի բարձրացում կլինի, բայց կալորիայի խնդիր այլևս չի լինի, որովհետև եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումը չի երևալու ոչ մի բաժանորդի վրա: Եվ նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի շատ ենք սպառելու, գինն էլ համապատասխանաբար նվազեցվելու է»:

Անդրադառնալով սոցիալապես անապահով սպառողների խնդրին՝ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ բոլոր երեք ծառայություններում՝ և՛ խմելու ջրում, և՛ գազում, և՛ էլեկտրաէներգիայում սոցիալապես անապահով սպառողների գները չեն փոխվել: «Բացի այն, որ ունենք սոցիալապես անապահովների խումբ, սահմանամերձ գույղերի ամբողջ ծառայությունների մատուցման 50 տոկոսը սուբսիդավորում է, և 2021 թվականին 762 մլն դրամի սուբսիդիա է տրամադրվել բաժանորդներին: Շուրջ 23 000 բաժանորդ ունենք էլեկտրաէներգետիկական համակարգում և շուրջ 8500 շահառու ունենք գազամատակարարման համակարգում»,-ասել է ՀԾԿՀ նախագահը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական նպատակը և խնդիրը եղել է ինստիտուցիոնալ կարգավորել հարաբերությունները գազի մատակարարման ոլորտում: Եվ ես հույս ունեմ, որ այն նախնական պայմանավորվածությունները, որ մենք ունենք, մինչև վերջ կտարվեն և կյանքի կկոչվեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP