23:25 03.03.2022
ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարող հստակ ասել, թե հնարավոր է արդյոք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը այն ժամանակ, երբ ՌԴ-ի ուժերը գտնվում են Ուկրաինայում, այս պահին նման շփումներ անցկացնելու պլաններ չկան: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ներքին խորհրդակցություններ ենք անցկացնում այն մասին, թե ինչ ավելի լավ քայլեր ձեռնարկել այդ սարսափելի հակամարտությունը դեէսկալացնելու համար։ Այժմ հարմար պահ չէ, մենք չենք պլանավորում նրանց հանդիպումը, նրանց փոխգործակցությունը կամ շփումները։ Նախագահը դա պարզ հասկացրեց։ Մենք կշարունակենք այդ ներքին խորհրդակցությունները»,-պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
ԱՄՆ-ը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի վրա, դա սպառնում է պատերազմով ՌԴ-ի հետ, Վաշինգտոնը ցանկանում է խուսափել հենց դրանից։
Վաշինգտոնը մարտական իրավիճակի մասին Կիևին հետախուզական տեղեկատվություն է տրամադրում իրական ժամանակի ռեժիմում։
«Մենք մշտական հիմունքներով հետախուզական տվյալներ ենք տրամադրում, այդ թվում ՝ տեղեկություններ, որոնք ուկրաինացիները կարող են օգտագործել, որպեսզի շարունակվող ռուսական ներխուժմանը մշակեն ռազմական պատասխան։ Դա շարունակվում է։ Հաղորդագրություններն այն մասին, որ դա այդպես չէ, չեն համապատասխանում իրականությանը»,- հավելել է Փսակին։
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...