13:06 04.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և ապօրինի որս կատարելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված մասնաճյուղի ֆինանսական միջոցներից վատնելու եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը միջնորդել է մասնաճյուղի տարբեր հաստիքներում աշխատանքի ընդունել իր ազգականներին և մտերիմներին:
Նշված անձանց հրամանագրվելուց հետո, վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նշված մասնաճյուղի տնօրենը, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, աշխատավարձի հաշվարկներում ներմուծել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում, 2014թ. հունվարից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս օժանդակությամբ, վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 18.576.814 ՀՀ դրամ գումարը:
Քննությամբ պարզվել է նաև, որ բեզոարյան այծի ապօրինի որս կատարելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. հուլիսի 2-ին նույն մասնաճյուղի անտառապահն ու տնօրենը, վերջինիս կողմից շահագործվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել են Արենի համայնքի Ելփին բնակավայրի «Արդարազ» կոչվող տեղամաս, որտեղ տեղորոշելով և հետապնդելով կենդանուն, անտառապահի անվամբ հաշվառված որսորդական հրացանից արձակած երկու կրակոցի միջոցով ապօրինի որսացել են ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված 3-4 տարեկան բեզոարյան այծ՝ կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամի վնաս:
Այնուհետև, վերոնշյալ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի որսը տեղափոխելիս, նշված մասնաճյուղի տնօրենը նկատել է ՀՀ ոստիկանության ծառայողներին և, չենթարկվելով իրեն ուղղված՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, դիմել է փախուստի: Հասնելով նույն բնակավայրի մեկ այլ տեղամաս՝ տղամարդիկ սատկած կենդանու մարմինն ավտոմեքենայից նետել են հարակից առուն, որը նշված վայրում հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից, իսկ նրանք բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս կնոջը և եղբոր փեսային՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եղբորը և ընկերոջ որդուն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ անտառապահին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության ընթացքում կենդանական աշխարհին պատճառված 3.000.000 ՀՀ դրամ վնասը վերականգնվել է, բոլոր մեղադրյալների անվամբ գրանցված առանձին գույքերի վրա դրվել է կալանք՝ գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը ապահովելու նպատակով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...