20:56 04.03.2022
Այս տարի գարնանացան հացահատիկային և այլ մշակաբույսերի պետական աջակցության ծրագիր չի լինելու: Այս մասին ShantNews.am-ին տված հարցազրույցում հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Սերմացուի պետական սուբսիդավորման ծրագրի դադարեցումը գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների համար կարող է լինել ռիսկային։ Դեռ աշնանը տնտեսությունները ցանքատարածքներն արդեն նախապատրաստել էին գարնանացանին և սպասում էին շուկայականից էժան սերմացուի ձեռք բերմանը։
Բարձր բերքատվություն ապահովելու համար Շիրակի մարզում գյուղացիական տնտեսությունները գարին հիմնականում ցանում են գարնանը: Նախորդ տարի սելեկցիոն կայանը ֆերմերային ու գյուղացիական տնտեսություններին գարնանացան սերմացուների սուբսիդավորման պետական ծրագրով տրամադրել էր գարու և հատիկընդեղենի սերմացուներ:
Մարզից ևս չորս ընկերություններ 2021 թվականին ընդգրկված էին այն 18 լիցենզավորված կազմակերպությունների ցանկում, որոնք հողագործներին մատակարարեցին շուկայականից կես գնով ցածր սերմացու, որի դիմաց ստացան 50 տոկոս պետական սուբսիդավորում: Այս տարի սակայն հողագործների համար աջակցության այս ծրագիրը չի գործելու։
«Նախորդ տարի մարզում ձեռք է բերվել գարնանացան գարու շուրջ 400 տոննա քանակություն, առվույտի 152 տոննա, կորնգանի 220 տոննա քանակություններ։ Ընդհանուր առմամբ, մարզում նախորդ տարի իրականացվել է 14․950 հեկտար ցանք։ Գարնանացան գարու դեպքում մոտ 2000 հեկտարի չափով է ձեռք բերվել»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանը։
Գարնանացան սերմացուի պետական աջակցության ծրագրի դադարեցումով պայմանավորված գյուղացիական տնտեսություններից մի քանիսը չեղարկել են գարու սերմացուի նախապես ամրագրված պատվերները:
«Պատճառաբանությունները հիմնականում գնի հետ է կապված, որովհետև էս ծրագրով նախատեսվում էր, որ 50% գնի սուբսիդավորում կլինի պետության կողմից, բայց եթե էդ սուբսիդավորումը չկա, կրկնակի թանկ պիտի վճարեն ֆերմերներն ու գյուղացիները։ Հիմնականում դա է չեղարկման պատճառը, արդեն չեղարկվել է 10-15 % նախնական ամրագրում»,- նշել է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
Վերջին տարիներին սերմացուի, դիզվառելիքի թանկացմամբ ու գյուղտեխնիկայի պակասով պայմանավորված՝ Հանրապետությունում նվազել են և՛ աշնանացանի, և՛ գարնանացանի ցանքատարածքները: Լեռնային ու բարձր լեռնային տարածաշրջաններում հողագործների սպասելիքները հիմնականում գարնանացան դաշտերից էին:
Ռուսաստանից բացի Հայաստանի հացահատիկային մշակաբույսերի մատակարարներից էր նաև Արցախը, որի ցանքատարածքների մեծ մասն հիմա գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Բայց Արցախում շարունակում են զբաղվել ցորենի և գարու էլիտար սորտերի ցանքաշրջանառությամբ։
«Արցախում կա 37 հազար հեկտար վարելահող։ Ես մի քանի օր առաջ եմ եկել Արցախից, էնտեղ գյուղատնտեսական աշխատանքների վիճակը, իմ գնահատմամբ, բավականին լավ է։ Մենք 2020-21 թվականներին 100 տոննայից ավելի էլիտար վերարտադրության սերմացուներ ենք մատակարարել Արցախ և այնտեղ գյուղատնտեսությունն արդեն բավականին արդյունավետ գործում է, որովհետև չմշակված հողատարածքներ համարյա չկան»,- նշել է Դավիթ Մարտիրոսյանը։
Մոտ 2-3 շաբաթից Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններում կմեկնարկի գարնանացանը: Թե ինչ բացասական ազդեցություն կունենա սուբսիդավորման ծրագրի դադարեցումը, պարզ կդառնա սեզոնային վար ու ցանքի աշխատանքների ավարտից հետո միայն: Մարզի 2000 հեկտարով պակաս աշնանացանն ամեն դեպքում գարնանացանի հաշվին չի լրացվելու:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...