Առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին

15:22 04.03.2022

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ գործող կարգավորումներով զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:

«Հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքների նկատմամբ խորին հարգանքը և բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն տալ նրանց ընտանիքի մյուս անդամներին»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ փոփոխությամբ կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան՝ հեղինակը պարզաբանել է, որ նման խնդիր չկա, քանի որ օրենքի շահառուների թիվը քիչ է. առաջիկա զորակոչի ընթացքում օրենքից կօգտվի 10, 2022թ. ձմեռային զորակոչին՝ 17, 2023թ. ամառային զորակոչին՝ 11, իսկ 2023թ. ձմեռային զորակոչին՝ 14 զորակոչիկ:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող 16 զինծառայող զորացրվելու հնարավորություն կունենա:

Կամավորական ճակատ մեկնած և զոհված, ինչպես նաև անհետ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները ևս կօգտվեն օրենքի հնարավորությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների եղբայրներին և որդիներին, ու օրենքը տարածել միայն պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վրա: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ընդունել է ՊՆ առաջարկը:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքերով՝ իրենց առաջարկների մասով կա փոխհամաձայնություն նախաձեռնողի հետ, ուստի գործադիրը կոչ է անում ընդունել նախագիծը՝ ներկայացված առաջարկների հաշվառմամբ:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարևորել են օրենսդրական առաջարկը և ընդգծել դրա անհրաժեշտությունը հատկապես զոհված զինծառայողների ընտանիքների հոգեբանական ու սոցիալական խնդիրների հաղթահարման տեսանկյունից: Բարձրացվել է օրենքից օգտվողների համար ուսումնական դասընթացների կազմակերպման հարցը, որպեսզի վերջիններս զինվորական ծառայության հմտություններին տիրապետեն: Առաջարկվել է առարկայական արտոնություններ սահմանել այդ խմբի զինծառայողների համար, օրինակ՝ ծառայությունն անցնեն կենտրոնական ապարատում կամ իրենց բնակավայրին մոտ զորամասում:

«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է համահունչ լինի բանակում իրականացվող բարեփոխումներին: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ հեռանակարային ռազմավարական խնդիր է քննարկվում և պետք է մտածել պետության ընդհանուր պատրաստության մասին: Նա մտահոգիչ է համարել այն, որ արտոնություններ տալը կարող է լրացուցիչ ծանրություն ստեղծել բանակի համար:

Եզրափակիչ ելույթում Հայկ Սարգսյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP