Նախատեսվում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին փոխհատուցում տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Նախատեսվում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին փոխհատուցում տալ

16:31 04.03.2022

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախաձեռնությունը հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Օրենքը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով և չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում:

Թագուհի Թովմասյանին հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ զինծառայողները մի շարք պատճառներով չեն կարողանում պայմանագիր կնքել այն սեփականատերերի հետ, որոնց տունը վարձակալում են: Փոխարենը զինծառայողները վարձավճարի փոխհատուցում ստանալու նպատակով համապատասխան հանձնաժողով են ներկայացնում այն սեփականատիրոջ հետ կնքված պայմանագիրը, որի տանը չեն ապրում:

Պատգամավորի գրությանն ի պատասխան` Դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խարդախության հոդվածով: «Ստացվում է, որ զինծառայողը վարձով ապրելու համար դատվում է խարդախության հոդվածով»,- մտահոգություն է հայտնել Թագուհի Թովմասյանը:

Իրավիճակը կանխելու նպատակով հեղինակն առաջարկում է զինծառայողից այլևս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Հեղինակը կարծում է, որ պետությունը պետք է ընդգծված վերաբերմունք ցուցաբերի զինծառայողների նկատմամբ` հաշվի առնելով նրանց տրվող աշխատավարձի չափը:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը: «Մեր երկրի պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը մեզ համար չափազանց կարևոր են, և դրանց բազմակողմանի ուսումնասիրությունն անհրաժեշտ ենք համարում»,- ընդգծել է պատգամավորը:

Կառավարության տեսակետը բարձրաձայնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա, ներկայացնելով կառավարության տեսակետը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների` բնակարանով ապահովման գործընթացին և այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թագուհի Թովմասյանը: Նա անդրադարձել է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին: Պատգամավորը փաստել է, որ նախաձեռնության վերաբերյալ պատգամավորներն որևէ առաջարկ չեն ներկայացրել:

Սեյրան Օհանյանը, ներկայացնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը, նշել է, որ հեռանկարային լուծումը` զինծառայողներին հավելավճարների տրամադրումն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը բարձրաձայնել է Արթուր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կարևորում է զինվորականներին վերաբերող ցանկացած նախագիծ, սակայն ներկայացված նախաձեռնությամբ չի լուծվում ոլորտում առկա խնդիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP