ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

17:43 04.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղեկացնում են նախարարությունից:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել և բարձր է գնահատել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող համատեղ ծրագրերը, որոնց թվում՝ կրթության, երիտասարդության և մշակույթի ոլորտներում առկա համագործակցությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման համատեքստում։

Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ դպրոցական սննդի ապահովման շրջանակում: Նախարարը նաև բարձր է գնահատել «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի մշակման շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և առանձնահատուկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ցուցաբերած փորձագիտական աջակցությունը՝ ներկայացնելով ռազմավարության հիմնական նպատակները և թիրախները:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման խնդրին՝ մասնագիտական կրթության զարգացման համատեքստում: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ փորձ է արվել վերանայել ըստ մասնագիտությունների բուհերի պետպատվերի տեղերի բաշխման քաղաքականությունը՝ այս հարցում կարևորելով երկու շահագրգիռ կառույցների՝ էկոնոմիկայի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ ներկայում ընթացող ակտիվ երկխոսությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիայն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում թևակոխել է մեծածավալ բարեփոխումների փուլ՝ ընդգծելով, որ առանց կրթության հնարավոր չէ զարգացում, և հենց կրթությունն է ցանկացած երկրի զարգացման առանցքը: Նա հատկապես կարևորել է վաղ մանկության զարգացման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ՄԿՈԻ ոլորտն առավել գրավիչ դարձնելու նպատակով: Լիլա Պիտերս Յահիայը շեշտել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը և կառույցները պատրաստակամ են աջակցելու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Անդրադառնալով մշակութային ժառանգության խնդրին՝ Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել այդ ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են:

Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով, ինչպես նաև այն ակնկալիքով, որ ՄԱԿ-ի անդամ երկրները կավելացնեն իրենց ՀՆԱ-ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը:

Հանդիպմանը արծարծվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP