«GSMA Ministerial Programme» համաժողովի շրջանակներում ԲՏԱ նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

«GSMA Ministerial Programme» համաժողովի շրջանակներում ԲՏԱ նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել

17:56 04.03.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ից մարտի 2-ը մասնակցել է Բարսելոնայում կայացած «GSMA Ministerial Programme» համաժողովին:

Այցի շրջանակներում նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել ոլորտի առաջատար ընկերությունների հետ։

Կատալոնիայի արտաքին գործերի և բաց կառավարման նախարար Վիկտորյա Ալսինա Բուրգեսի հետ հանդիպմանը քննարկվել են Կատալոնիայի և Հայաստանի ոլորտային առաջատար ընկերությունների և երկու երկրների համալսարանների միջև համագործակցության հնարավորությունները:

«Entrepreneurs’ Organizations» ընկերության կառավարման խորհրդի անդամ Նատալյա Բերդիկյանի հետ քննարկել են Իսպանիայում գործող աքսելերատորների հետ համագործակցության, Հայաստանում «Entrepreneurs’ Organizations» ընկերության գրասենյակ հիմնելու հնարավորությունը: Դիտարկվել են երկկողմ համագործակցության խթանմանն ուղղված մի շարք այլ հարցեր:

Նախարարի տեղակալը հանդիպել է նաև «Smart Africa» կենտրոնի տնօրեն Լացինա Կոնեի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը: Լացինա Կոնեն մատնանշել է «Smart Africa» կենտրոնի գործառույթների շրջանակները, որոնք վերաբերում են աֆրիկյան պետություններում թվային միասնական ռազմավարության ձևավորմանը և տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել աշխատանքային պլան՝ փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների անցկացման, ստարտափ էկոհամակարգի զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հանդիպում-քննարկումներ են կայացել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի, «Startup Investor Accelerator» ընկերության պատվիրակությունների, Իսպանիայի Կաստիլա և Լեոն շրջանի «Բիզնես մրցունակության ինստիտուտի» ներդրումների ներգրավման փորձագետ Լաուրա Մարտինեզ Մարտինի, Ղազախստանում գործող «Zerde national Infocommunication holding» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Աբդրասիլովի հետ։

«GSMA Ministerial Programme» համաժողովի շրջանակներում Դավիթ Սահակյանը շրջայց է կատարել «Mobile World congress» ցուցահանդեսի սրահում, այցելել տարբեր տաղավարներ։

Ֆինանսական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «PANAMAX» ընկերության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել քննարկում էլեկտրոնային վճարումների և առևտրի իրականացման մեջ թվային գործիքների կիրառման առաջնայնության, համավարակի պայմաններում տնտեսության թվայնացման հիմնական միտումների վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP