«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս. հայտարարվել է հետախուզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս. հայտարարվել է հետախուզում

15:38 10.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը դիտավորությամբ նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրված, ապա 2015 թվականի սեպտեմբերի 7-ից իր կնոջը՝ 100 տոկոս բաժնեմասով պատկանող ՍՊ ընկերության հետ, 2007 թվականի մայիս ամսին 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով՝ ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, կնքել է վարձակալության պայմանագիր, որով ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել հիշյալ ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8քմ. մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարիների ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը պետք է կազմեր 162.200.000 ՀՀ դրամ:

Նույն պայմանագրի համաձայն նախատեսվել է, որ պայմանագիրը կարող է լուծվել վարձատուի պահանջով միայն դատարանի որոշմամբ, եթե վարձավճարը վճարվել է ժամկետից 15 օր ուշ՝ ավելի քան երկու անգամ հաջորդելով իրար կամ եթե վարձակալը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, այդ թվում նաև՝ վարձակալի նախաձեռնությամբ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չի վճարել, ինչի հետևանքով 2019 թվականի հունիսի դրությամբ հիշյալ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:

Ավելին, «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած վարձերը չվճարելու, 162.200.000 ՀՀ դրամ ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով՝ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի հետևանքով հիշյալ ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Այսպիսով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը, հանդիսանալով վերոհիշյալ ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, պայմանագրի կնքումից արդեն իսկ երկու ամիս անց սկսել է չկատարել ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունը: Ավելին՝ գիտակցելով այն հանգամանքը, որ ՍՊԸ-ն գտնվում է փաստացի անվճարունակության վիճակում, ամուսնու կողմից հիշյալ գործողություններին նպաստելու նպատակով, դիտավորյալ չի նախաձեռնել վերը նշված պայմանագիրը լուծելու գործընթաց՝ այդ կերպ օժանդակելով ամուսնուն՝ դիտավորությամբ ծառայողական պարտականությունները չկատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

18:25 25.05.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP