14:00 12.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երկու պետություններում կազմակերպվող մշակութային միջոցառումները, որոնց շրջանակում 2025 թվականի հունիսի 5-7-ը Հայաստանում կայացան Վրաստանի մշակույթի օրերը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հուլիսի 12-ին Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերաբացման կարևորությունը՝ շեշտելով, որ բացման արարողությանը համատեղ մասնակցությունը Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ամրապնդման խթան կհանդիսանա։
Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարությունների միջև ստորագրվել է ծրագիր՝ մշակույթի բնագավառում 2025-2027 թթ. համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։
Կողմերը կխրախուսեն երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև տեղեկությունների և մասնագետների փոխանակումը, ինչպես նաև գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառներում համագործակցությունը։
Կխրախուսվեն փոխադարձ մասնակցությամբ կազմակերպվող մշակութային միջոցառումները, այդ թվում՝ երաժշտական, ֆիլմերի, պարարվեստի և թատերական փառատոների, մրցույթների և աշխատաժողովների կազմակերպման միջոցով։
Նախատեսվում է դիտարկել նաև 2026 թվականին Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։
Հաշվի առնելով երկրների առաջնահերթությունները՝ կողմերը կհամագործակցեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների իրավասության ներքո գտնվող հարցերի, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի շրջանակում։
Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վրաստանի ազգային թանգարան։
17:35 12.07.2025
Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախիԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր թիրախներին։ Ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել Գազայի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Գազա քաղաքի Աշ-Շուջայա և Ազ-Զեյթուն շրջաններում նրանք ոչնչացրել են մի քանի դիտակետեր և պայթուցիկ սարքեր, որոնք վերջին երկու օրերի ընթացքում օգտագործվել են արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շարժումների զինված ստորաբաժանումների անդամների կողմից: Ցամաքային ուժերին աջակցել […] ...
17:25 12.07.2025
Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցումԲելառուսի նախագահը կոչ է արել Մոլդովային չշտապել Եվրամիություն, քանի որ այնտեղ Քիշնևին ոչ ոք չի սպասում։ «Իմ խորհուրդը ձեզ հին քաղաքական գործչի խորհուրդ է. մի շտապեք որևէ միության մեջ մտնել, ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Դուք տեսաք, թե ինչպես էին եվրոպացիները սիրում, օրինակ, Ուկրաինան։ Հենց որ Ուկրաինան անցյալ տարի ցանկացավ հացահատիկ մատակարարել […] ...
17:12 12.07.2025
Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱդրբեջանՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...
17:00 12.07.2025
«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետՄոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...
16:46 12.07.2025
ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունըՄիացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...